Կայծակնային աճ՝ տարադրամի շուկայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 22-ին, կազմել է 397.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.72 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.26 դրամ (նվազել է 4.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.46 դրամ (նվազել է 8.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.28 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-395 դրամով, վաճառվում է 398-401 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 419-426 դրամով, վաճառվում է 434-439 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.00-4.22 դրամով, վաճառվում է 4.3-4.53 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 399 դրամով:
Եվրոն գնվում է 428-430 դրամով, վաճառվում է 436-437 դրամով:
Ռուբլին գնվում է 4.2 դրամով, վաճառվում է 4.3 դրամով: