ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոդի ցանց. պարզ գծերի բուժիչ ազդեցությունը, որոնց մասին պետք է իմանան բոլորը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Յուդի ցանցի միջոցով կարելի է. բացահայտել օրգանիզմում յոդի պակասությունը բուժել հազը բուժել մրսածությունն ու հարբուխը արագացնել վնասվածքների վերականգնումը հղիության ժամանակ բուժվել տարբեր հիվանդություններից

Ինչպե՞ս յոդի ցանց անել Յոդի ցանցը պետք է անել բամբակի ձողիկների միջոցով՝ բամբակի գլխիկները թաթախելով 5 տոկոսանոց յոդի լուծույթի մեջ ու մաշկի վրա ուղղահայաց ու հորիզոնական գծերով ցանց նկարել։

Ցանցի մեկ «բջջի» կատարյալ չափը սովորաբար կազմում է 1 սմ խորանարդ։ Մաշկի միջոցով մկանային հյուսվածքներ ներթափանցելով՝ յոդը կործանարար ազդեցություն է թողնում հիվանդության հարուցիչ միկրոօրգանիզմների վրա՝ շրջապատելով դրանց սպիտակուցները։

Ցանցի գաղտնիքը կայանում է նրանում, որ շնորհիվ որոշակի չափսերի հասնող «բջիջների»՝ բակտերիաների խումբn անջատվում է միմյանցից ու ոչնչանում։ Յոդը հրաշալի ձևով ազդում է այն բակտերիաների վրա, որոնք ներթափանցում են օրգանիզմ մաշկային անցքերի միջոցով։

Յոդային ցանցն օրգանիզմում յոդի ամբավարարության ժամանակ   Վիճակագրության համաձայն՝ Երկիր մոլորակի բնակչության գրեթե մեկ երրորդ մասը տառապում է օրգանիզմում յոդի անբավարարությունից, որը դառնում է վահանաձև գեղձի պաթոլոգիաների պատճառ, իսկ հղի կանանց համար այն կարող է դառնալ ֆիզիկական ու մտավոր թերզարգացած երեխաների լույս աշխարհ գալու պատճառ։ Որպեսզի կարողանաք պարզել՝ բավական է արդյոք յոդի պարունակությունը Ձեր օրգանիզմին այն մթերքներից, որոնք օգտագործում եք, պարտադիր չէ հետազոտություն անցնել, բավական է յոդի ցանց նկարել մարմնին։ Առավել լավ է յոդի ցանց նկարել ազդրի ներքին հատվածում։

Եթե արդեն 3 ժամ հետո դրանից ոչ մի հետք չմնա, ապա անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել ու օրգանիզմում յոդի պակասության արդյունավետ բուժում ստանալ։ Եթե յոդը հասցնի ներթափանցել մաշկի մեջ 6-8 ժամերի ընթացքում, դա կնշանակի, որ օրգանիզմում որոշակի խնդիրներ կան յոդի անբավարարության հետ կապված, սակայն դրանք կարելի է հեշտությամբ լուծել՝ սննդակարգում ավելացնելով ծովային ձկներ, ծովամթերք, ծովային կաղամբ և յոդով հարուստ այլ սննդամթերքոով։ Ամբողջովին առողջ մարդկանց մոտ յոդի անբավարարություն չկա, և յոդի հետքերն անհետանում են միայն օրվա ավարտին։ Յոդի ցանցը մրսածության ու հարբուխի ժամանակ Նրանց համար, ովքեր միջոցներ են փնտրում մրսածությունն արագ բուժելու համար, յոդի ցանցը չափազանց հարմար տարբերակ է։ Այս դեպքում այն անհրաժեշտ է քթի վերևի և այսպես կոչված թևիկների հատվածում նկարել բարակ ու զգույշ արված գծերով։ Գործել անհրաժեշտ է զգուշորեն, քանի որ դեմքի վրա, ինչպես և վզի վրա մեծ է յոդից ստացած այրվածքների հավանականությունը. մաշկը կարող է կարմրել ու պոկվել։ Հարբուխի ժամանակ կարելի է յոդի հետքեր նկարել նաև ոտնաթաթերին ու ոտքերի սրունքների հետևի հատվածի մկաններին։  

Յոդի ցանցը վնասվածքների դեպքում Եթե Դուք չգիտեք, թե ինչպես ազատվել կապտուկներից, ապա նորից կարող եք դիմել յոդի ցանցի օգնությանը։ Իհարկե, դրանից չարժե օգտվել վնասվածք ստանալուց անմիջապես հետո, և խորհուրդ է տրվում միայն մեկ օր անց օգտագործել յոդը։ Բանը նրանում է, որ նույնիսկ ամենաաննշան վնասվածքը սովորաբար զուգակցվում է հյուսվածքների արտահոսքով, և յոդի գրգռող ազդեցությունը չի նպաստում դրա անհետացմանը։

Արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է նախ մաքուր կտորի մեջ դրված սառույց դնել վնասվածքի վրա և միայն հաջորդ օրը յոդով բուժել։ Յոդի ցանցը հղիության ժամանակ Կանանց, ովքեր պատրաստվում են մայր դառնալ, խորհուրդ է տրվում յոդի ցանցեր օգտագործել՝ յոդի պակասն օրգանիզմում լրացնելու համար։ Բացի այդ, այս միջոցը կօգնի հաղթահարել մրսածության ախտանշանները, չէ՞ որ դեղորայք ընտրելիս հղիության ժամանակ անհրաժեշտ է զգույշ լինել, իսկ յոդն էկոլոգիապես մաքուր ու անվտանգ դարման է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular