ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Թալինում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:15-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 03:00-ի սահմանում  հրդեհ է բռնկվել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող Թալինի համայնքապետարանին պատկանող բացօթյա ավտոպարկում:

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանված «MAZ» մակնիշի բեռնատարում, «JCB» մակնիշի տրակտորում , ինչի հետևանքով Թալինի համայնքապետարանին պատճառվել է խոշոր չափի վնաս:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Խոդեդան Մարկոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Կատարվածի մասին ոստիկանության Թալինի բաժին է արդեն դիմել Թալինի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ 40-ամյա Խաչիկ Տոնոյանը:

Տեղի ունեցածը միտումնավոր հրկիզում է, թե անզգուշություն, պարզվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular