ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը Մեծամորի ԱԷԿ-ի հարցով դիմել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին, գրում է «Ազատությունը»:

Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։

«Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է 1976 թվականին 9,5 բալլանոց սեյսմիկ գոտում, աշխատում է հին տեխնոլոգիաներով և նախատեսված է 8 բալլի համար։ Այն մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար», - ասված է հայտարարությունում:

Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային անվտանգության ապահովման հարցում՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Երեկ այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ նաև տեղեկացնելով, որ Հայատանը երկարացնում է ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036-ը:

Գրոսսին էլ 2022-ի վերջին էր Երևանում։ Գործակալության գլխավոր տնօրենը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել էր ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները, գոհունակությամբ խոսել ատոմակայանում բարեփոխումների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular