ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայելային միջոցներ. Հայաստանը գնում է լեռնային պայմաններին համապատասխան հնդկական ծանր սպառազինություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը, ինչպես և նրա հարևան Ադրբեջանը, շարունակում են ակտիվորեն հարձակողական զենք գնել, գրում է akcent.site-ն։

Այս անգամ Հնդկաստանից ձեռք է բերվում 84 կատարելագործված քարշակային հրետանային ATAGS համակարգեր։ Այդ 155 միլիոն դոլար արժողությամբ գործարքը զգալիորեն կուժեղացնի Հայաստանի ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումները։

ATAGS-ը, որը համատեղ մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) կողմից, 155 մմ տրամաչափի հրետանային համակարգ է:

Նրանց օգնությամբ հնարավոր է թիրախներ խոցել գրեթե 50 կմ  հեռավորության վրա։ Այդ համակարգերը կարող են գործել տարբեր պայմաններում, այդ թվում՝ լեռնային տարածքներում։

2023 թվականին Հայաստանն արդեն ձեռք էր բերել 6 նման համակարգեր և կնքել պայմանագրեր հնդկական արտադրողներից այլ զինատեսակների, այդ թվում՝ MArG-155 անիվավոր ինքնագնաց հաուբիցների և «Akash» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար։

Հայաստանը Հնդկաստանից ստացել է նաև Swathi հակամարտկոցային ռադիոտեղորոշիչ համակարգեր և Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ։ Նաև վերջերս Ֆրանսիան է ծանր զինատեսակներ ուղարկել Հայաստան՝ 24 Arquus Bastion զրահափոխադրիչ, Ground Master ռադարներ և հակաօդային պաշտպանության Mistral 3 համակարգեր։ Հայկական բանակի ակտիվ վերազինումը արտացոլվում է նմանատիպ գնումներով Ադրբեջանում։

Այդ երկիրն արդեն պայմանագիր է կնքել Սերբիայից Nora B-52NG ինքնագնաց հաուբիցների, Թուրքիայից Bayraktar Akıncı գրոհային անօդաչուների և SOM թևավոր հրթիռների, և Պակիստանից JF-17 Thunder Block-III կործանիչների գնումների համար։ Դժվար չէ կռահել, թե ում դեմ են այդքան ակտիվորեն զինվում Հայաստանն ու Ադրբեջանը։ Իհարկե՝ միմյանց:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular