ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոպուլիզմի «ասպետը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի հաղթաթուղթը բոլոր ժամանակներում հանդիսացել է պոպուլիզմը, որը համեմված է դեմագոգիկ ու լղոզված մտացածին պնդումներով ու ամբոխահաճո քվազի թեզերով։

Փաշինյանական պոպուլիզիմի գլխավոր բաղադրիչներից առանցքայինը հանրային դաշտում տոտալ ատելության ապահովումն է և տարբեր առիթներով դրա մասին շեշտելը՝ հանրությանն այդ թեմայի մեջ մշտապես պահելու համար, այլապես իշխանության նկատմամբ վստահության չափաբաժնի անկում կնկատվի։

Մասնավորապես «թալանեցին», «ժողովրդի արյունը ծծեցին», «կեղեքեցին», «ախպեր, նրանցից որ պրծանք, ամեն ինչի կդիմանանք» և այլ նայիվ թեզերը հատուկ տեխնոլոգիապես մշակված արտահայտություններ են, քանի որ ոչ ոք խորքային չի մտածում, թե այդ ո՞վ և կոնկրետ ի՞նչ է թալանել շարքային քաղաքացուց:

Նա ինչո՞ւ է շեշտում «թալանչի» տերմինը. դա նախապես մշակված ու ներդրված հատուկ պլանն է, որը մարդկանց ենթագիտակցության մեջ ատելության նոր ալիքի հաստատման ու փաշինյանական ռեժիմին ևս մի քանի ամսով քաղաքական կյանք ապահովող միակ բալասանն է, այլ հիմք այս իշխանությունն ուղղակի չունի։

Նմանօրինակ մի տեսարանի ականատես դարձանք նախօրեին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ Փաշինյանը տրամադրված եկել էր պառլամենտ, որպեսզի բաց թողնի այս օրերին հանրային տիրույթում՝ Տավուշի գյուղերը հանձնելու թեմայի հետ կապված պայթյունավտանգ գոլորշին։ Այն փաստը, որ Փաշինյանը այդ գորոշին բաց թողնելու համամոլորակային թիվ մեկ մասնագետն է, դրանում ոչ մի կասկած չկա։

Հիմա որոշակի դետալային։ Ըստ էության, Նիկոլը փայլուն գիտեր, որ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմության կողմից տրվելու են սուր ու կոշտ հարցադրումներ, հնչելու են իր համար անընդունելի պնդումներ, որոնք հնարավոր է հանրության շրջանում որոշակի ատելության չափաբաժին ավելացնի, ինչպես նաև հանրային նոր գեներացիաների ու կոնսոլիդացիայի առիթ հանդիսանա, ուստի նա պատրաստ էր ամեն ինչ անել, թեման պոպուլիզմի դաշտ տեղափոխելու համար, և դա, հերթական անգամ նրա մոտ փայլուն կերպով ստացվեց։ Ինչ արեց Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորների այն հարցին, թե «ինչու՞ է Հայաստանը միակողմանի զիջում գյուղերը և միակողմանի սահմանազատում իրականցնում», Փաշինյանը միանգամից թեման շեղեց Բաղանիս-Կիրանց ավտոմայրուղու մերձակայքում հյուրանոցների ու ռեստորանների բացակայության հանգամանքով և թելը տարավ հասցրեց Շուշի՝ պնդելով, թե «Գոլդեն Փելեսը տանեյիք, Շուշիում կառուցեիք»։

Դասական պոպուլիստի էժան մանիպուլյացիա, երբ փաստացի հարցին պատասխան չունենալով՝ նա թեման բերում է այն տիրույթ, որտեղ նրա դեմ «խաղ չկա» և այդ հատվածում սկսում է ջախջախել բերված բոլոր հակափաստարկենրը։ Բանը հասավ նրան, որ տեղում իրավիճակը սրվեց, որը տեղի ուենցավ Նիկոլի անմիջական սադրանքով, երբ նա փառավորված ու ինքնաբավ ժպիտով ԱԺ ամբիոնից քմծիծաղ էր տալիս և հետևում, թե ինչպես են իր վարչախմբի անդամները հայոհայնքներ ու լուտանքներ տեղում ընդդիմադիրների հասցեին, և թեման տեղում ջրվեց, բոլորը մոռացան բուն առիթը և տեղափոխվեցին «տղայական» խոսակցության։

Այսինքն, նա կարողանում է կառավարել մարդկանց հույզերը, փայլուն գիտակցում է, որ պոպուլիզմը դեռևս աշխատում է և այդ տիրությում կարողանում է հանրությանը հերթական շոուով ապոհովել և մարսել հերթական հակազգային քայլը։

Լուծումը հետևյալն է, Նիկոլին հաղթելու միակ միջոցը նրա տված «կուտը» չուտելն է և փաստական տիրույթում նրան գաղափրապես ջախջախելը․Փաշինյանը միանգամից կորցնում է ինքնատիրապետումը, երբ նրա դեմ խոսում ես կապակցված ու խորքային, նա չի կարողանում բանավիճել փաստերի ու փաստարկների ֆորմատով, իսկ ճղճղոցի ու գոռգոռոցի պարագայում, նրա դեմ գործելը դա նույնն է, ինչ կռվել երևակայական հողմաղացների հետ՝ սիզիփոսյան աշխատանք։

Արմեն Հովասափյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular