ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեւանա լճի չափառները չեն հանվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 187. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գեղարքունիքի մարզում ունեցած նախընտրական ելույթի ժամանակ 2018 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված»։

Բայց իրականությունն ինչպես միշտ այլ է: Ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սեւանն այդպես էլ բարձրակարգ տուրիստական գոտի չի դարձել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ավելի քան 5 տարի անց։ Սեւանի ափերին դեռեւս շատ են ցանկապատված, Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ «բաժան-բաժան» արված տարածքները։ Իսկ 2022թ․ հուլիսին մամուլը հրապաարակեց լուսանկարներ, որ Սեւանի ափին՝ Շորժա տանող ճանապարհին, շքեղ առանձնատուն է կառուցվում։

Բացի այդ, Ժողովուրդ օրաթերթը գրել է, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում:Ու թեեւ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սեւան» ազգային պարկը սեփականատիրոջ ինքնությունը թաքցնում են, մամուլը պարզել է, որ այն պատկանում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդուն: Նա, ըստ մամուլի, ՔՊ-ական պատգամավորներին մտերիմ է, շահում է նաեւ պետական մրցույթներ։

Հակոբջանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ մեծ ներդրում ունեցել նրա նախընտրական քարոզարշավում՝ մասնավորապես «Արարիչ» բարեգործական հիմնադրամի աշխատանքների շրջանակում «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի միջոցով զգալի թվով արցախցի երիտասարդներ եռօրյա այցով եղել են Երեւանում եւ Դիլիջանում՝ այդ ընթացքում հանդիպումներ ունենալով Արայիկ Հարությունյանի հետ:

2020թ․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 է»: 3800 ապօրինի շենք-շինություններից ՇՄ նախարարությունը 2021թ․ 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն: 2022-ին ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը էլի խաբել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular