ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդի ծոցից պետք է դուրս գան նոր որակի առաջնորդներ. ձախողված ոլորտները պետք է վերականգնել․ Արման Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 17-ին Երևանում տեղի է ունեցել «Միասնություն» համազգային շարժման համագումարը, որի ժամանակ իր ելութով հանդես է եկել շարժման ղեկավար Արման Վարդանյանը․

«Սիրելի′ հայրենակիցներ, ես շատ ուրախ եմ և հպարտ այսօր այստեղ տեսնելու մարդկանց՝ ովքեր բազմաթիվ անգամ իրենց արյունով, իրենց սկզբունքայնությամբ և իրենց մոտեցումներով ապացուցել են, որ ոչ թե բառերով են սիրում մեր երկիրը, այլ՝ գործերով։

Այստեղ ներկա են մարդիկ, ովքեր իրենց կյանքում խոսում են շատ քիչ, որովհետև ժամանակ չունեն, որովհետև աշխատում են ու գործում են, այստեղ ներկա են մարդիկ, ովքեր հենց առաջին վտանգի ժամանակ թողել են իրենց երեխաներին, իրենց տունը և մեկնել են առաջնագիծ, մարդիկ, ովքեր խրախուսվել և ստացել են տարբեր բարձրագույն շքանշաններ՝ մարտական խաչից մինչև արիություն, և ես հպարտ եմ, որ նման որակյալ, հայրենասեր մարդիկ են համախմբվել «Միասնություն» համազգային շարժման շուրջ։

Ի՞նչ ունենք  մենք այսօր․ ամեն րոպե սպասվող պատերազմ, կորցրած Արցախ, վտանգված Սյունիք, Ջերմուկ, Վարդենիս, և յուրաքանչյուր ժողովրդավար և քաղաքակիրթ երկրում այս իրավիճակը կհանգեցներ նրան, որ կլիներ մեծ միասնություն, սակայն, մենք այսօր տեսնում ենք, որ որևիցե միասնության մասին չեն մտածում ո′չ իշխանությունը, ո′չ ընդդիմությունը,  այլ զբաղված են իրար վրա ցեխ շպրտելով, իրար վատաբանելով, քրեական գործեր հարուցելով։

Մի մասը ցանկանում է գալ իշխանության, մյուս մասը մեր արյան գնով, մեր, ոչ թե իրենց, որովհետև պատերազմի ժամանակ բոլորը Երևանում նստած էին, ամեն կերպով պահել իշխանությունը։ Սա նոնսենս է, նման իրավիճակ չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհում։ Արվում է ամեն ինչ, որ ժողովրդին դարձնեն անտարբեր, որ հարևանը հարևանի դժբախտությանը նայի այնպես, ինչպես կնայեր թուրքի դժբախտությանը։

Մենք դա չենք հանդուրժելու և այսօր մեր հավաքվելը այստեղ հենց դրա վառ ապացույցն է, և մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվում է միավորում, որը որևիցե ձևով նման չէ այլ միավորումների, որովհետև մինչ այսօր բոլոր միավորումները, դաշինքները ստեղծվել են  որպեսզի քաղաքացուց կորզեն իր ձայնը․ նախընտրական միավորումների մասին է խոսքը. հավաքվում են, ստեղծում են դաշինք և համոզում են, որ իրենց ձայն տան, հետո գալիս են իշխանության, հանգիստ «քցում են» իրենց ձայն տվողներին, և զբաղվում են միայն իրենց նեղ շրջանակի, իրենց թիմերի, ընտանիքների բարգավաճման գործով։

Սա առաջին միավորումն է, որը գաղափարական է, և այս միավորումն է, որ պետք է շրջադարձային լինի մեր երկրի համար, որովհետև մենք հավաքվել ենք ոչ թե իշխանության համար, այլ մենք հավաքվել ենք, որպեսզի փոխենք այս բացասական և կատաստրոֆիկ ընթացքը, որը ունի այսօր մեր պետությունը, և որի արդյունքն է երկար տարիների ապաշնորհ քաղաքականությունը՝ թե′ ներքին, թե′ արտաքին։

Եկել է ժամանակը փոխել այդ մոտեցումները և քննադատությունից անցնել գործի, որովհետև այսօր երկրի մեծ մասը զբաղված է ընդամենը քննադատությամբ․ ինչքա՞ն կարելի է քննադատել մի բան, որը չի ուղղվում, չի կարելի քննադատել բարոյական օրենքներից զուրկ մարդկանց․ իրենք, մեկ է, նույնն են մնալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular