ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է հակառուսական և հակաիրանական հարթակ, ինչը լուրջ վտանգներ է պարունակում մեզ համար․ Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի շահերից բխող տեսլականը չի ենթադրում հարաբերությունների վատթարացում հարևան Իրանի, նաև՝ Ռուսաստանի հետ: Առհասարակ, որևէ քաղաքականություն, որը միտված կլինի խաղալու տարբեր ուժերի հակասությունների վրա, ըստ էության, վնասակար է Հայաստանի համար»,- 168.am-ի հետ զրույցում նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Վարդան Ոսկանյանը շեշտել է՝ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ ՀՀ-ն պետք է որդեգրի երկխոսության և համագործակցության հարթակ դառնալու քաղաքականություն:

ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ակտիվության վերաբերյալ Իրանից բաց տեքստերով հնչած մտահոգությունների, ինչպես նաև նույն համատեքստում  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Հայաստան այցին անդրադառնալով՝ իրանագետը նկատել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն ՀՀ-ն մշտապես ունեցել է, բայց այդ համագործակցությունն այնպես  է ներկայացվել գործընկերներին, որ որևէ խնդիր չի առաջացրել Հայաստանի համար:

«Իսկ այժմ նույնիսկ անզեն աչքով  երևում է, որ ՀՀ-ն հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է հակառուսական և հակաիրանական հարթակ, ինչը լուրջ վտանգներ կարող է պարունակել մեզ համար»,- հավելել է նա՝ հիշեցնելով տարբեր հայտարարություններ՝ այդ թվում՝ իրանական կողմից, որ արտատարածաշրջանային ուժերը չպետք է ունենան լուրջ դերակատարություն։

«Պարզ է, որ Իրանում անհանգստացած են այն հանգամանքից, որ ՀՀ-ն կարող է դիտարկվել  որպես հակաիրանական հարթակ, հետևաբար՝ այստեղ անելիք կա երկու ուղղությամբ: Առաջինը՝ հստակեցնել ՀՀ քաղաքականությունը, որովհետև միջազգային հարաբերություններում գավառական խորամանկությամբ շատ առաջ չես գնա, և պետք է հստակ, գործընկերների համար հասկանալի քաղաքականություն, և երկրորդը՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների համատեքստը սպառնալիքից փոխել հնարավորության»,- ասել է նա:

Վարդան Ոսկանյանը, սակայն, չի կարծում, թե սա ի վիճակի են անել ՀՀ գործող իշխանությունները, քանի  որ այս իշխանությունները տապալել են բոլոր ուղղությունները:

«Հայաստանը, այո՛, կարո՛ղ է, և պե՛տք է համագործակցի բոլոր խաղացողների հետ, բայց այդ համագործակցությունը չպետք է սպառնալիք լինի որևէ այլ կողմի համար, իսկ միայն բանավոր հավաստիացումներն այս տիրույթում բավարար չեն»,- ամփոփել է իրանագետը:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ շեշտել էր՝ տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular