«Ծիածան» մանկապարտեզում հայտնաբերվել են խախտումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍանիտարահիգիենիկ խախտումների հայտնաբերմամբ պայմանավորված՝ կասեցվել է Մասիս համայնքի «Ծիածան» մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
«Խոհանոցը, առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մարմինների թափանցումը սննդամթերքի մեջ և գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսի առաջացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ-ն սահմանել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։