ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կյանքի ճանապարհների» հանձնումն Ադրբեջանին մոտեցնելու է նոր պատերազմի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը բարձրաձայնում է 4 ոչ անկլավային գյուղերի մասին, գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այդ հարցը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպմանը։

Ինչպես գրում է Հանրապետության հրապարակ Տելեգրամ ալիքը, Փաշինյանը հայտարարում է, որ զիջում է գյուղերն Ադրբեջանին, իսկ չզիջելու պարագայում սկսվելու է պատերազմ, այսինքն ՀՀ քաղաքացիներին վախեցնում է պատերազմով՝ բանակը զինելու և այդ պատերազմին դիմագրավելու փոխարեն։

Տավուշի մարզում գտնվող այդ գյուղերի հանձնումը բերելու է 3–րդ բանակային կորպուսի մարտունակության նվազմանը, դա հարված է սահմանային անվտանգությանը, քանի որ կազմաքանդվում է 3–րդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը։ Ադրբեջանը հսկողություն է սահմանելու Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի վրա և չմոռանանք, որ այդ գյուղերի մոտակայքով է անցնում նաև Հայաստան–Վրաստան գազատարը։ Հայաստանի «կյանքի ճանապարհը» Փաշինյանը հանձնում է Ալիևին, ով դրանով չի բավարարվելու։

Հաջորդ քայլը լինելու է Տիգրանաշենի (Քյարքի) հանձնումն Ադրբեջանին, ինչը խաթարելու է Հայաստանի կապը Սյունիքի մարզի և Իրանի հետ։ Դա Հայաստանի երկրորդ «կյանքի ճանապարհն» է՝  արդեն հարավային, Իրանի ուղղությամբ։ «Կյանքի ճանապարհների» հանձնումից հետո Փաշինյանն ու թիմը Բաքվին կարող են տրամադրել նաև «Զանգեզուրի միջանցքը»՝ հայտարարելով, որ այդ միջանցքը չտրամադրելու պարագայում Բաքուն պատերազմ է սկսելու և գրավելու է Սյունիքը։

Ադրբեջանն օգտագործում է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում հակադրվել Բաքվին, վախեցնում են ՀՀ քաղաքացիներին պատերազմով, իսկ դա նշանակում է, որ Ալիևի բոլոր պահանջներն այս իշխանությունները պատրաստ են կատարել՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։

Արևմուտքին ձեռնտու է Փաշինյանի վարած քաղաքականությունը, քանի որ դրանով ուժեղանում է թուրքական, ՆԱՏՕ–ական գործոնը Հայաստանում, Հարավային Կովկասում և այդ քաղաքականությունն ուղղված է ՌԴ–ի և Իրանի դեմ։

Տավուշը հայաթափվելու է, այդ անկլավները վերածվելու են ադրբեջանական ռազմաբազաների, որտեղից հարվածի տակ են պահվելու արդեն Լոռու մարզն ու Տավուշի մարզի այլ քաղաքներ։

Բացի այդ, Ալիևը ցանկանում է ելք ունենալ դեպի Սևանա լիճ՝ Բաքուն Փաշինյանից պահանջելու է Վարդենիսի տարածաշրջանն ու Սևանի արևելյան ափը, որտեղ ժամանակին բնակվել են ադրբեջանցիներ։

Հայաստանը «թուրքացվում» է. տարածքների զիջումը հանգեցնելու է ՀՀ քաղաքացիների արտագաղթին և Հայաստանի էթնիկ–կրոնական դեմքի փոփոխությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular