ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի շանտաժը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ասում էր Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան, մոտալուտ պատերազմը կլինի։ «Ես ձեզ ուզում եմ հակառակ սցենարը նկարագրեմ՝ մենք հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում ա, որ շաբաթվա վերջ պատերազմ ա սկսելու»,- երկուշաբթի Տավուշում ասել է Փաշինյանը, երեկ էլ այդ միտքը նա անընդհատ կրկնում էր խորհրդարանում:

Իհարկե, Փաշինյանը երեկ խորհրդարանում բացահայտել է նաև, թե ինչ ենք զիջելու և որն է լինելու հայ- ադրբեջանական նոր սահմանն Տավուշի հատվածում. «Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում։ Ես ուզում եմ մենք ֆիքսենք, որ նույն գյուղերը չեն սրանք. անունների մեջ կա Բաղանիս, Այրում, Խորհրդային Միության ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն ա ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում՝ դիմացը՝ Բաղանիս գյուղ։ Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ և Ոսկեպարի դիմացը գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է:

Շարունակությունը՝ Հայաստանի կողմից Կիրանց գյուղ և նրա դիմացը գտնվող գյուղ, որը ադրբեջանական կողմից էդ հատվածում Խեյրեմլի (Խեյրիմլի) գյուղ։

Հայաստանի կողմից՝ Բերքաբեր գյուղ և Բերքաբերի դիմացը գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կիզիլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի) գյուղի հետ։ Կիզիլ Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո ա էսօր էլ, էրեգ էլ»:

Այսպիսով, պատկերն առավել քան ակնհայտ է:

Դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացը տեղի է ունենում բացառապես ադրբեջանական օրակարգով. չկան համաձայնեցված քարտեզ ու սկզբունքներ, հատվածային գործընթացի ընթացքում Բաքուն իր վարկածն է առաջ քաշում, սպառնում է պատերազմով, հետո Փաշինյանը երկրի ներսում կատարում է Ալիևի տրամադրությունների տրանսլյատորի դեր:

Մեզ սպասվում է ոչ թե բալանսավորված խաղաղություն, այլ դրա պատրանք՝ ստորացուցիչ և նվաստացուցիչ միակողմանի զիջումների գնով:

Այդ ամենից հետո ի՞նչ բովանդակություն կունենա Հայաստանը, արդյո՞ք պետությունից չի մնա բացառապես ֆորմալիստական հատկանիշը, հասարակությունը հերթական անգամ կո՞ւլ է տալու նվաստացումը, թե՞ երկիրը մտնելու է քաղաքական տուրբուլենտության շրջան:

Հռետորական այս հարցերի պատասխանը շատ կարևոր է, որովհետև Հայաստանն ակնհայտորեն կանգնած է ներքին և արտաքին նոր մարտահրավերների շեմին, որոնք, ցավոք, կարող են հանգեցնել անգամ պետականության կոլապսի:

Վահրամ Բագրատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular