ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կապ ունի Թուրքիան Տավուշի հետ, որ հարձակվի Հայաստանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Տավուշի մարզում` սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե հայկական կողմը Տավուշի չորս գյուղերը չհանձնի Ադրբեջանին, Հայաստանի վրա կհարձակվեն: Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Փաշինյանն ասել էր` Ոսկեպարից Ադրբեջանը կհարձակվի, Արմավիրից` Թուրքիան: 


Շատերն այս խոսքերը որպես շանտաժ են գնահատել եւ բարկացել, սակայն մարդկանց մոտ հատկապես հարց է առաջացել Թուրքիայի մասով՝ իրո՞ք ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կարող է հարձակվել Հայաստանի վրա, այն էլ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցից անմիջապես հետո, կա՞ն արդյոք նման նախադրյալներ, թե՞ սա հերթական սուտն է՝ վարչապետի շուրթերից հնչող: Արմավիրի մարզի Արաքս վարչական շրջանի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, թե ինչպես կարող է Թուրքիան հարձակվել Հայաստանի վրա, ապա ճշտող հարց տվեց․ «Գուցե վարչապետն ասել է՝ Ադրբեջա՞նը կհարձակվի»: 

Խնդրեցինք նկարագրել՝ սահմանից այն կողմում որեւէ շարժ, որեւէ նախապատրաստություն, կուտակում նկատե՞լ են։ Գրիգորյանն ասաց, որ սահմանապահ գյուղն իր առօրյա կյանքով խաղաղ ապրում է, ոչ մի անհանգստություն ու տագնապ չկա։ «Արաքսը սահմանակից է Թուրքիային, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է, նույն բնականոն վիճակում է ամեն ինչ: Սահմանապահներն իրենց գործին են, թուրքերը` իրենց: Արտառոց ոչինչ չկա, կուտակումներ էլ չկան, ամեն մեկն իր ծառայությունն է կատարում: Մենք, համենայնդեպս, նման դեպքեր չենք արձանագրել: Ես չեմ կարծում, թե Թուրքիան կարող է հարձակվել մեզ վրա: Տավուշի մարզի հետ ի՞նչ կապ ունի Թուրքիան, սահման ունի՞ Տավուշի հետ: Գուցե վարչապետը նկատի է ունեցել, որ Ադրբեջանը հարձակում կգործի, չեմ պատկերացնում՝ Թուրքիան ինչո՞ւ պետք է հարձակվի: Եթե Թուրքիան հարձակվելու ցանկություն ունենա, չեմ կարծում՝ Տավուշի գյուղերը պատրվակ դարձնի ու հարձակվի: Եթե պետք է Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվեն, դժվար թե հատուկ պատրվակ փնտրեն դրա համար: Մի պատճառ կգտնեն հարձակվելու համար»,- նշեց վարչական ղեկավարը: «Մարդիկ հանգիստ ապրում են, զբաղվում են հիմնականում հողագործությամբ ու պատերազմի վտանգ չեն տեսնում»,- ասաց նա:

Սահմանամերձ Ջանֆիդա գյուղի վարչական ղեկավար Կամսար Ղորղանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն բան իրենց գյուղում նորմալ է, ոչ մի փոփոխություն չի նկատել սահմանից այն կողմում, մարդիկ ապրում են սովորականի նման, առանց խուճապի. «Ամեն ինչ շատ նորմալ ու խաղաղ է, ոչ մի բան չենք նկատել, ես, ճիշտն ասած, քաղաքական գործիչ չեմ, բայց այս տարիներին չեմ հիշում, որ Թուրքիան հարձակում գործած լինի մեր կողմից»:
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular