ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիների գլխավոր նպատակը հավաքական վերադարձն է հայրենիք․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները երեկ Օպերայի բակում հանրահավաք անցկացրին։ Նախապես հայտարարել էին, որ քաղաքական նպատակներ չունեն, այլ սոցիալական, աշխատանքային, բնակարանային հարցեր են բարձրացնելու: Դրանից զատ, մի կենսական թեմա էլ շոշափվեց` Արցախ վերադարձի թեման, սակայն առանց ադրբեջանական տիրապետության։ Հայաստանի իշխանություններից ակնկալում են բանակցությունների օրակարգում ներառել նաեւ արցախցիների հավաքական վերադարձի հարցը։ 

Արցախցիներն անընդունելի են համարում Հայաստանի կառավարության ներկայացրած բնակարանային ապահովության ծրագիրը, որը դեռեւս քննարկման փուլում է: Կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3 միլիոն դրամ տրամադրել՝ բնակարան ձեռք բերելու համար, որի մի մասը 10 տարուց պետք է վերադարձնեն պետությանը:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանրահավաքի վայրում ասաց, որ արցախցիների խնդիրները բազմաթիվ են՝ սոցիալական, իրավունքների ավելի լայն շրջանակին վերաբերող հարցեր, որոնցից է նաեւ վերադարձի իրավունքը, որը, ըստ նրա, պետք է նաեւ Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի։ Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի վերաբերյալ հնչած ելույթներին, այն մասին, որ միջազգային հանրության աչքի առաջ արցախցիները ենթարկվեցին էթնիկ զտումների, Ստեփանյանն արձանագրեց՝ միջազգային հանրությունը համապատասխան լրջությամբ չի վերաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին եւ էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգերին:

Հանրահավաքի վայրում մենք բլից հարցազրույցներ արեցինք արական սեռի ներկայացուցիչների հետ` որ կռիվ լինի Տավուշում, կգնա՞ք։ Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանն ասաց, որ իր համար տարբերություն չկա, թե կռիվը որտեղ է՝ Արցախում, թե Տավուշում, կգնա, քանի որ Հայաստանն իր հայրենիքն է։ Գեղամ Ստեփանյանը շեշտեց՝ ինքը կարծում է, որ արցախցիները կմասնակցեն Տավուշի մարտերին։ 

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց՝ ազգը պետք է կարողանա իր միջի փոքրությունը հաղթահարել ու համազգային, համաքաղաքացիական, վերկուսակցական այլընտրանք ստեղծել մոտ օրերին։ Ըստ Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը վերջապես պետք է իր պատասխանը ստանա։ «Ակնհայտ է, որ իրացնում է հարեւան պետության պահանջները։ Հիմա, որ մեր քաղաքացիներին սպառնում է պատերազմով, սա նշանակում է, որ ինքը կցորդն է` իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության»,- ասաց նա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 03․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular