ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե միջազգային գործընկերները բարձր գին դնեն Ադրբեջանի գործողությունների վրա, Ադրբեջանը չի հարձակվելու. Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Առանց Հայաստանի պաշտոնական աջակցության, ինչ իշխանություն էլ լիներ Արցախում, այս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէր...

Առանց Հայաստանի պաշտոնական աջակցության, ինչ իշխանություն էլ լիներ Արցախում, այս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէր հաջողության հասնել: Շատ կարեւոր է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը լիներ կուռ եւ չպետք է տաներ Արցախի կորստին: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Անդրադառնալով Տավուշում ստեղծված վիճակին եւ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգին, նա ասաց, որ դա կարելի է կանխել միջազգային  հարաբերություններով, դիվանագիտության, բանակը հզորացնելով, միջազգային գործընկերների հետ համապատասխան հարաբերություններ վարելով լրացուցիչ երաշխիքներ ստանալ, որ հարձակում չի լինելու:  «Եվ ներքին դիմադրողականությունը պետք է բարձրացնել, եւ արտաքին դիմադրողականությունը: Հասկանալի է, որ եթե միջազգային գործընկերները բարձր գին դնեն Ադրբեջանի գործողությունների վրա, Ադրբեջանը չի հարձակվելու: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, ուղղակի դրա համար պետք է պատշաճ հաղորդակցություն վարել գործընկերների հետ եւ փակ, եւ բաց ձեւաչափով»:

Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող հայ գերիների խնդրին, Բեգլարյանն ասաց. «Ես ինքս չեմ տեսնում, որ ՀՀ իշխանությունն այն է անում, ինչը ես կպատկերացնեի, որ կանեն:

Չեմ կարծում, որ բավական ջանք գործադրվել է, իհարկե, դրա համար բավականին լուրջ միջազգային ճնշում է պետք: Իսկ միջազգային ճնշման համար մենք պետք է ճնշենք, օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները: Մյուս տարբերակը Ադրբեջանի հետ բանակցելն է, քաղաքական առեւտուր անելն է, որը արվեց դեկտեմբերին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular