ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գառնիկ Դանիելյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հարցուպատասխանի ընթացքում ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ հնչում էին գոռգոռոցներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, ասաց. «Երբ որ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես...»: Այս բառերից հետո իրավիճակը լարվեց: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը բղավեց, - «Լռություն, հանգստացեք», սակայն երկար ժամանակ իրավիճակը չէր հանդարտվում:

Երբ դահլիճում լռություն տիրեց, Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլուխ բառից վատ զգաց, թե տղա բառից: Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասացի՝ քեզ պահի պատշաճ, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ կլինի»։

Մինչև այդ ԱԺ-ում քննարկվում էր Տավուշում դեմարկացիայի հարցը։

Գառնիկ Դանիելյանն իր խոսքում նշել էր․ «Ես լսել էի, որ կան դժբախտ ու դժգույն քաղաքներ, կան սարեր, որոնք ձյունով ծածկված են և մեզ պետք չեն, լճեր, որոնց համար պետք չէ պայքարել, բայց առաջին անգամ լսեցի, որ կան միջգյուղային ճանապարհներ, որտեղ չկան ռեստորաններ և հյուրատներ, այդ տարածքները հարցականների տակ են։ Ես կարող եմ բերել բազմաթիվ փաստեր, որ այդ հողերը մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են, այդտեղ կան 8-րդ դարի բերդեր, շիրմաքարեր, այդտեղ ամեն քար ու թուփ հիշեցնում է հայկականություն, այդ ամենը հարցականի տակ դնել ԱԺ ամբիոնից, լավ, լո՞ւրջ եք, էս ի՞նչ եք անում։ Այդ դեպքում թշնամին հայտնվելու է այդ տների մոտ, ճանապարհը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, դուք ասում եք՝ Ադրբեջանի հետ այդ ճանապարհների անվտանգությունը կապահովենք, լո՞ւրջ եք ասում։  Լոռու մարզը սարքում եք սահմանամերձ մարզ, գազամուղը տալիս ենք Ադրբեջանի վերահսկողության տակ, որ փական դնի, Արցախի օրն ընկնե՞նք, հետո կասեն՝ մենք ինքնիշխան տարածքից զիջում չենք արել»։

Դանիելյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե արդբեջանցիները Հայաստանին հանձնե՞լ են 31 բնակավայրերը, որ Հայաստանը գնում է զիջումների։

Փաշինյանն էլ պատասխանեց․ «Եթե Շուշին դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը, և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, բա տանեիք, ընդեղ կառուցեիք, Հունաստում կղզի չառնեիք, գնայիք Ոսկեպարում կառուցեիք։ Խոսքը տան մասին չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին է։ Այն ինչը ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածքում է։ Ես, կներեք, պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես այսօրվա վարչապետն եմ։ Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատանքը տեղափոխել պատմական Հայաստան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular