ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարտեզների վերաբերյալ այս պահին որեւէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկա. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Տավուշում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Ադրբեջանն ուզում է մի հատված, որը ՀՀ-ի մաս չի, կոնկրետ ո՞ր քարտեզով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են, ասել են՝ այ էս քարտեզով համաձայն ենք, որ այս հատվածը Ադրբեջանին է անցնում, այս հատվածը մնում է Հայաստանին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քարտեզների վերաբերյալ այս պահին որեւէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի  միջեւ չկա: Կա համաձայնություն, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Կա ըմբռնում, որ  երկու երկրների միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց: Դրա համար եւս քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա-Աթայի հռաչակագիրը:

Ալմա-Աթայի հռաչակագրի հիման վրա զահմանազատում իրականացնելը նշանակում է ոչ թե նոր սահման ստեղծել, այլ Խորհրդային Միության ամենավերջին  դե յուր նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»:

Նա նաեւ հավելեց, որ Ոսկեպարի եւ Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը, խոսելով Ադրբեջանի դիրքորոշումների մասին, ինքը խոսել է Ադրբեջանի հրապարակային արտահայտած դիրքորոշումների մասին, որը հասանելի է բոլորին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular