ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է ԲԸՏՄ կառավարման խորհրդի նիստ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի ընդլայնված նիստ:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ ընդլայնված կազմով նիստին մասնակցել են Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզպետարանների, Տարածքային և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի, ՇՄ Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի բնապահպանական և քաղաքաշինության ոլորտների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ:

ԲԸՏՄ ղեկավարը և տեղակալները ներկայացրել են Տեսչական մարմնի կողմից 2023 թվականի գործունեության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության և ընդերքի պահպանության ոլորտներում արձանագրված խնդիրները:

Նիստի ընթացքում քննարկվել են վերահսկողության արդյունքում վերհանված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Կառավարման խորհուրդը որոշել է արձանագրված խնդիրների լուծման համապատասխան առաջարկները ներկայացնել ոլորտային քաղաքականություն մշակող լիազոր մարմիններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular