ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքիան Հայաստանից պահանջում է բացել Զանգեզուրի միջանցքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանկարծ, անսպասելիորեն, Հայաստանի քաղաքական լանդշաֆտում Թուրքիայից հնչել է մի ուժեղ ահազանգ ուղղված կտրուկ արևմտամետ ուղղվածության թեքված Նիկոլ Փաշինյանին, գրում է hlebmedia.ru-ն։

Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ Թյուրքական պետությունների ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը պահանջել է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» թուրքերի և ադրբեջանցիների համար։

Համաշխարհային առևտրի համատեքստում կարևորելով միջանցքի նշանակությունը,  Յըլդըրըմն ընդգծել է դրա կարևորությունը նաև թյուրքական պետությունների և հարակից կազմակերպությունների համար։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո Հայաստանը հնարավորություն ունի բացել իր սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ավելին, Յըլդըրըմը անդրադարձել է նաև Հայաստանի պետական սիմվոլներին:

Մասնավորապես դժգոհել զինանշանից, պնդելով, որ այնտեղ պատկերված են թուրքական հողերը և Ագրիդաղ լեռը (Արարատի անվանումը թուրքերեն), որը, նրա կարծիքով պետք է շտկվի:

Հայաստանի քաղաքական ուղղվածության փոփոխություններն ազդել են նաև Եվրամիությանն ինտեգրվելու նրա ձգտումների վրա։ Մարտի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզայանը հայտարարել էր, որ երկիրը ձգտում է ԵՄ-ին, իսկ մարտի 14-ին Եվրախորհրդարանը ընդունել էր Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձև։

Իհարկե, դա հեռու է ԵՄ անդամակցության վերջնական քայլից, սակայն հստակորեն ընդգծում է Երևանի ռազմավարական ուղղվածությունը։ Քաղաքականության այս փոփոխությունները օրակարգ են բերել կարևոր հարցեր, այդ թվում հենց Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Երկրի պատմական թշնամիները, ըստ երևույթին, արթնանում են փորձելով ջնջել այդ երկիրը աշխարհի քաղաքական քարտեզից, և դա դրդում է Երևանին փնտրել իր գոյության նոր երաշխավորներ։

Նախկինում Ռուսաստանն էր հանդես գալիս երաշխավորի դերում, սակայն այժմ ավելի ու ավելի հաճախ են հնչում երկրից Ռուսաստանի անվտանգության ուժերը «դուրս բերելու» կոչեր։ Ուրեմն ո՞վ է հիմա պաշտպանելու հայերի շահերը։ Կասկածելի է, որ դա կլինի Մակրոնը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular