ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կսահմանվեն արագացված դատաքննության կարգի և ժամկետների մանրամասն կանոններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն Ազգային ժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծով կկարգավորվեն հիմնական պահանջից բացի, այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետական տուրքի գանձման հարցերը:
 
Նախատեսվում են արագացված դատաքննության կարգի և ժամկետների ավելի մանրամասն կանոններ, սահմանելով, թե որ պահից է դատարանն անցնում դատական ակտ կայացնելու, երբ պետք է հրապարակվի դատական ակտը: Նախագծերի ընդունմամբ նաև կսահմանվի հստակ` 20-օրյա ժամկետ, վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունն ավարտելուց հետո որոշման հրապարակման համար: Ազգային ժողովի լիագումար նիստում օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular