ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գործող իշխանությունների քայլերը լրջագույն վնաս են երկրի կենսական շահերին․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Երևան, հանդիպումներ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ։

Հայաստանի մասով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդամենը հանդես է եկել հերթապահ հայտարարություններով, նշել, թե Հյուսիսատլանտյան անվտանգութան համար էական ու կարևոր է Հարավային Կովկասում կայունությունը, քանի որ առերեսվում են ավելի վտանգավոր աշխարհի հետ։ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով տևական խաղաղության հասնել, Յենս Ստոլտենբերգը հիմնականում անդրադարձել է Ուկրաինային, մասնավորապես ողջունել է, իր ձևակերպմամբ, Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։

Փաստացի, այս կերպ՝ փորձելով Հայաստանին ներքաշել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։

Երևանը, հիշեցնենք, հայտարարել է մի քանի անգամ, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, միևնույն ժամանակ մարդասիրական օգնություն ուղարկելուց բացի, առանձնապես մեծ ջանքեր չի գործադրել, իսկ միջազգային ասպարեզում էլ աշխատում է չեզոք մնալ։

Ուշադրության արժանի է Ստոլտենբերգի մեկ այլ հայտարարությունը, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի Պուտինը չհաղթի այդ պատերազմում։

«Եթե Պուտինը Ուկրաինայում հասնի հաղթանակի, իրական ռիսկ կա, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը տակավին 2 օր առաջ գտնվում էր ավտորիտար մեկ այլ երկրում՝ Ադրբեջանում։ Սակայն Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չի դատապարտել, ավելին երկակի ստանդարտների իրական կիրառում է արել՝ իսկական ագրեսոր Ադրբեջանի մասին որևէ խոսք չնշելով։

Իրականում հենց այս հանգամանքը բնորոշում է Արևմուտքի և նրա հիմնական ռազմաքաղաքական դաշինքի բուն վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ։ Նույնիսկ արևմտյան փորձագետներն են նշում, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին հարկավոր է միայն որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու նպատակով, իսկ մնացած այլ հարցերում ՆԱՏՕ-ն բնավ էլ մտադիր չէ օգնել Հայաստանին, ընդհակառակը փորձում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հաշվին լուծել սեփական խնդիրները։

Ստոլտենբերգի տարածաշրջանային այցին անդրադարձել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, թե Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը։ «ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումներն ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, հասանելի են անզեն աչքով, նաև ընկալում կա, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերն ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունը և ներկայությունը դժվար թե ամրապնդեն կայունություն ու իրավիճակի կանխատեսելիություն Կովկասում», - ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը քանիցս արձանագրել է, որ Արևմուտքը հայ-ադրբեջանական հակամարտությունում ամենևին էլ Հայաստանի գործընկերը չէ և փորձում է միայն սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, իսկ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու Հայաստանի գործող իշխանությունների դիլետանտ և անխոհեմ քայլերը լրջագույն վնաս են հասցնելու Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, նոր աղետներ են բերելու մեր երկրին։
Ամենևին պետք չէ ակնկալիքներ ունենալ Ստոլտենբերգի այցից, ի վերջո նա ընդամենը եկել էր տարածաշրջան համագործակցությունը ընդլայնելու Ադրբեջանի և Վրաստանի հետ, Հայաստանին էլ ձեռքի հետ ակնարկելու, որ իրենց վրա բոլորովին հույս չդնեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular