17- ամյա ուսանողին կյանքից զրկելու բացառիկ կադրերը
ՎԻԴԵՈArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսանյութը:
Մասնավորապես, թե ինչպես է 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը գտնվում քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ:
Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։
21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել իսկ 21-ամյա երիտասարդը դանակահարել է նրան:
Ի վերջո ինչն է եղել դեպքի պատճառը. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ լուրեր են պտտվում, որ աղջկա թեմայի շուրջ տեւական ժամանակ կողմերը ունեցել են տարաձայնություններ, ինչն ել ցավալի դեպքի պատճառ դարձավ: