ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը Հայաստանին մղում է տնտեսական «ինքնասպանության»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով «ՎՏԲ Հայաստանի» ներկայացուցչին և ռուսական վճարումների շուկայում իր աղբյուրին։  Նշվում է, որ այժմ «Միր» քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում տեղական բանկերի կողմից։ «Ռուսական վճարային շուկայում աղբյուրը հայտնել է նաև երկրի բանկերի մեծ մասում մոտ ապագայում «Միր» քարտերի շահագործման դադարեցման մասին մասին», - հայտնում է հրատարակությունը: Լրատվամիջոցների տեղեկություններով` «ՎՏԲ Հայաստան»–ում հիմնական գործառնությունները հասանելի կլինեն «Միր» քարտապանների համար: Դրանց թվում են ՎՏԲ-ի բանկոմատներից (Հայաստան) կանխիկացում, առցանց բանկային ծառայությունների վճարումներ և առցանց գնումներ։

Ուշագրավն այն է, թե ինչպիսի սինխրոնությամբ ՀՀ բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ՝ ՎՏԲ-ի, հանկարծ որոշում կայացրին դադարեցնել «Միր» քարտերի սպասարկումը, ընդ որում այդ մասին իմանում ենք ոչ թե ՀՀ բանկերից, կամ ԿԲ-ից, այլ հենց ՎՏԲ ներկայացուցիչներից: Նման սինխրոնությունը խոսում է այն մասին, որ որոշումը քաղաքական է և ընդունված է վերևներում: Պատահական չէր, որ Եվրոպայի խորհդարանի կողմից ընդունված վերջին բանաձևում Հայաստանին կոչ էր արվում խուսափել ՌԴ-ին օգնելուց, որպեսզի հայկական կազմակերպությունները չհայտնվեն արևմտյան սանկցիաների տակ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է հետևել Արևմուտքի կուռատորների հորդորներին, առանց, իհարկե, հաշվարկելու, թե ինչ վնաս կարող է հասցնել Հայաստանին և մեր երկրի տնտեսությանը նման որոշումը; Ավելորդ չի լինի հիշեցնել, որ նախորդ տարվա երկնիշ տնտեսական աճը, որով այդքան հպարտանում է Փաշինյանը, ապահովել են հիմնականում հենց ռուս ռելոկանտները: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ հիմնական առևտրային գործընկերոջ դեմ նման ոչ բարեկամական  քայլերն անպատասխան չեն մնալու, իսկ պատասխանը Հայաստանի տնտեսության համար կարող է անչափ ցավալի լինել: Օրինակ, ռուսական կողմը կարող է արգելել դեպի Հայաստան կատարվող տրանսֆերտները: Ո՞վ է այդ դեպքում ավելի շատ տուժելու, երբ ՌԴ-ում աշխատող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները չկարողանան ֆինանսապես օգնել իրենց ընտանիքներին: 

ՌԴ–ից փոխանցումների ծավալն սկսել է կտրուկ աճել 2022–ի մարտից, երբ սկսվեց ռուսների զանգվածային ներհոսքը Հայաստան։ Ամբողջ 2022–ի ընթացքում այն աճել է 4–ից ավելի անգամ՝ գերազանցելով 3 մլրդ դոլարը։ Արդյունքում՝ տրանսֆերտները կրկին սկսել են նշանակալի դեր խաղալ ՀՀ տնտեսության մեջ, ինչպես 10–15 տարի առաջ։ 2023-ին ՌԴ-ից ուղարկված տրանսֆերտները 2022-ի համեմատ աճել են 7 անգամ և կազմել են  882 միլիոն դոլար: Հասկանալի է, որ Արևմուտքի թելադրանքով առաջնորդվելու արդյունքում կրկին տուժելու է Հայաստանի շարքային քաղաքացին, սակայն Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին այդ հանգամանքը, կարծես թե, այնքան էլ չի մտահոգում, կարևորը՝ թելադրողները գոհ մնան...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular