ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն ինչ տանք, որ պատերազմ չսկսվի»․ հանրությունը գիտի, որ այդ սկզբունքը չի աշխատել. Տիգրան Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին ակտիվ քննարկումների դաշտ մտած թեման՝ 4 գյուղի հանձնման վերաբերյալ և անվտանգային և երկրի կենսունակության տեսանկյունից վերաբերում են ողջ հանրապետությանն ու նրա ապագային: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Եկեք մի պահ մի կողմ թողնենք «դավաճան», «հանձնող», «տապալող» բառերը, որոնք բնութագրիչներ են դարձել վերջին տարիներին, որպեսզի շեղումը դրա վրա չլինի և հարցի բովանդակային կողմին անդրադառնանք: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման և սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ և այն կարող է սկսել է Բաղանիս-Բերքաբեր ընկած հատվածից:

Իսկ ի՞նչ փաստաթղթերի ու քարտեզների հիման վրա է կատարվելու այդ գործընթացը, քանի որ մինչև հիմա էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ նշում են, որ բանակցությունների հիմնական հակասություններից մեկը, որն արտացոլված է Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններում, վերաբերում է սահմանների ճշգրտման տակ դրվող քարտեզներին և իրավական բազային»,- նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով, եթե այս հարցում չկա դիրքորոշումների համաձայնություն, ապա ինչի՞վրա է իրականացվում այս պահին 4, իսկ  հետագայում 4 անկլավների հանձման գործընթացը:

«Երկրորդ, Հայաստանի իշխանությունը վերջին փուլում Ադրբեջանի պահանջած 4+4 գյուղերի թեմայի համատեքստում խոսում էր Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիայի մասին, սակայն հիմա երբ խոսվում է գործնական քայլերի մասին, չգիտես թե ինչ տրամաբանությամբ հանձման-ճշգրտման գործընթացը տեղի է ունենում միակողմանի:

Փաշինյանը նաև ասում է, թե իր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք՝ ակնարկելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր հետ սպառնալիքի լեզվով է խոսում, ինքն էլ ստիպված հասարակությանն է շանտաժի ենթարկում:  Եթե հիմքը այն է, որ ամեն ինչ տանք, որ պատերազմ չսկսի, ապա հանրությունը լավ գիտի, որ այս սկզբունքը չի աշխատել և նույնիսկ միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը գնացել է նոր ագրեսիայի:

Երբ դու քո հրապարակային խոսքի հիմքում այս սկզբունքն ես դնում ՝ դրանով քո թուլությունն ես ի ցույց դնում թշնամուդ՝ նրան նոր խաղաքարտ տալով: Իշխանությունը երկրի ներսում, այդ թվում նաև այս դահլիճում խոսում է հոխորտանքների ու վիրավորանքների, սպառնալիքների լեզվով, իսկ երբ խոսքը գնում է Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելուն, ապա խոնարհ, ստորացված, կուչ եկած կեցվածքում է»,- ընդգծեց Աբրահամյանը:

Նա նաեւ հավելեց. «Այստեղ, և այս դահլիճից դուրս գտնվող գործիչների, ուժերի, առաջնորդների քաղաքական հետագիծը բոլորի աչքի առաջ է եղել և պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հաղթել, ով է հայրենիք ազատագրել և ով է զիջել ու հանձնել մեր հայրենիքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular