Խորհրդարանը քննարկել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջին ընթերցմամբ քննարկված հաջորդ նախաձեռնությունը բխում է Կառավարության հանձնառությունից՝ բարելավել գործարար միջավայրը, ստեղծել լավ պայմաններ նորարարական կազմակերպությունների զարգացման եւ ներդրումների ներգրավման համար: Ներկայացնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը: Նրա խոսքով առաջարկվում է օրենքով սահմանել «ՍԵՅՖ/SAFE» տեսակի համաձայնագրերին վերաբերելի որոշակի դրույթներ:
Զեկուցողի խոսքով «ՍԵՅՖ/SAFE»-ն ապագա բաժնետիրական մասնակցության համար պարզ համաձայնագրերի ձեւ է, որով կազմակերպությունները հնարավորություն կստանան սկզբնական փուլում ներգրավվելու ֆինանսական միջոցներ:
Նշվել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը բխել է մասնավոր հատվածից:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Կարեւորելով նախաձեռնությունը՝ պատգամավորը նշել է, որ փոփոխություններն էական ազդեցություն կունենան ներդրումային մթնոլորտի բարելավման վրա:
Հարցը քննարկվել է մարտի 19-ի ԱԺ նիստում: