ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չի շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ. պատճառը թաքնված է յոթ կնիքների հետևում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի օրվանից Ռուսաստանի ղեկավարն ընդունում է իր գործընկերների շնորհավորանքները, գրում է dzen.ru-ն։

Պուտինին զանգահարել են Ադրբեջանի, Ղրղզստանի և այլ երկրների ղեկավարները:

Հայաստանի վարչապետը չի հետևել նրանց օրինակին. կարծես թե ճիշտ է այն ամենը, ինչի մասին ավելի վաղ գրել է «Փաստ»-ը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին «Փաստ» թերթը ինսայդերային տեղեկատվություն էր հրապարակել , որ Հայաստանը պատրաստվում է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին, և դա տեղի կունենա ՌԴ նախագահական ընտրությունների օրը։

Վերջին տեղեկություններով Վլադիմիր Պուտինը ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը, և  այդ պատճառով բազմաթիվ առաջնորդներ արդեն շնորհավորել են նախագահին հաղթանակի կապակցությամբ։

Դա արել է նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, թեև Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ չէ։ Մինչդեռ Հայաստանի վարչապետը չի շնորհավորել Պուտինին։

Դա շատերի մոտ է հարցեր առաջացրել։ Փաշինյանն իսկապե՞ս պատրաստվում է լքել ռազմական դաշինքը:

Համացանցի շատ օգտատերեր որոշել են, որ դա այդպես է. «Փաշինյանը պատրաստվում է Պուտինի վերընտրության օրը հայտարարել իր դուրս գալու մասին, ըստ երևույթին վերջապես որոշել է դեմ առ դեմ չխաբել, դրա համար էլ Պուտինին չշնորհավորեց, ի՞նչ ասեմ... իսկական «տղամարդու» արարք»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular