ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանում ինձ փորձեցին վառել, Հայաստանում քարկոծում են, ո՞ւր գնամ». Լիլիթ Բաբասյանն անկեղծանում է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am-ը հարցազրույց է անցկացրել Ալեքսանդր Բաբասյանի կնոջ` դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

–Լիլիթ, դու մշտապես բացասական կարծիքների կիզակետում ես։ Քո մասին լավ հրապարակում արվի, թե վատ, միևնույն է, մեկնաբանությունների դաշտում քննադատում են քեզ։ Ինչո՞ւ է այդպես և ինչպես է այդ ամենն անդրադառնում քեզ վրա։

–Երեկ պառկել և մտածում էի՝ ինչու։  Որքան էլ արտաքնապես ուժեղ եմ երևում, հոգեբանորեն ինձ համար շատ բարդ է։ Ինձ ճանաչողները գիտեն` որքան խոցելի եմ, իմ արտաքինը բացարձակ չի համապատասխանում իմ հոգեբանական  վիճակին։ Միգուցե, ես այդպիսի արտաքին ունեմ, стерва–ի տեսք ունեմ... շատերն են ասում, որ իրականում բոլորովին այլ մարդ  եմ։ Ես կարող եմ միայն դրանով արդարացնել բացասական վերաբերմունքը։ Օրերս գրել էին, թե ինձ նախանձում են։ Ես չեմ ուզում խոսել նախանձի մասին։ Ոմանք մեկնաբանել էին` ինչ նախանձ, ինքը կարճ բոյ ունի։ Ինձ համար անհասկանալի է, որ ասում են` Լիլիթն ուռոդ է, կարճահասակ է, կներեք, բայց վիճակագրությամբ հայերը 170 սմ հասակ չունեն։ Ես երկուսուկես տարի է` չգիտեմ ինչ է նշանակում հանգստանալ։ Ես շատ ծանրաբեռնված եմ աշխատում իմ հաճախորդների հետ, մարզասրահում։ Այն, ինչի ես հասել եմ, իմ մեծ աշխատանքի արդյունքն է, ես պլաստիկ վիրահատություն եմ արել։ Դա իմ պատվի հարցն է։ Երբեմն, մտածում եմ` թքած ամեն ինչ վրա, գնանք ԱՄՆ։ Թող էլի խոսեն իմ մասին, բայց  հարվածն այդքան ուժեղ չի լինի, եթե իմ հայրենիքում չլինեմ։

–Ռուսաստանում ավելի հե՞շտ էր։

–Ինձ համար ավելի ցավոտ հարց է։ Ես 5 ամսականից Մոսկվայում եմ եղել։ Այնտեղ մեծացա, ինձ չընդունեցին, ես այնտեղ օտար էր, մանկուց միայն чурка բառն եմ լսել իմ հասցեին։ Վերադարձա իմ հայրենիք, ինձ էլի վերաբերվում են որպես օտարի։ Ես այդպես էլ չգտա իմ տեղը... ով եմ ես, ուր գնամ։ Ինձ համար դա ահավոր ցավոտ է։ Եթե ինձ վատ բաներ ասողներն ուզում են ուրախանալ, թող ուրախանան, որ ինձ ցավ են պատճառում։ Ես փորձում եմ սիրտս չարությամբ չլցնել։ Ես պայքարում եմ, որ չնմանվեմ իրենց, չարությանը բարությամբ պատասխանեմ։ Ամեն օր քնելուց առաջ ասում եմ` դուք ինձ չեք հաղթի, դուք չեք կարող այնպես անել, որ ես փոխեմ իմ մարդկային տեսակը։ Ստացվում է` ես փախա, եկա Հայաստան, մեծացել եմ, արդեն 25 տարեկան եմ և ինձ այստեղ են վատ վերաբերում։ Մոտ մեկ տարի է, ինչ ես մշտական Հայաստանում եմ ապրում, մինչև այդ անընդհատ գնացել–եկել եմ չեմ զգացել այդ բացասականը։ Ինձ էստեղ ասում են` հայ չի և այլն։ Դու փախչում ես, իսկ քեզ քարկոծում են նաև քո երկրում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular