ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում․ բայց աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը․ Ստոլտենբերգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց հանդես է գալիս այդ երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է: Նախօրեին մեր հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, և ես լիովին աջակցում եմ դրան», - ասել է Ստոլտենբերգը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ 

Նա հավելել է, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։

«ՆԱՏՕ-ն միջնորդ չէ ընթացող բանակցություններում, այլ աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը, քանի որ դա շատ կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգության և կայունության համար, իսկ խաղաղությունը անհրաժեշտություն է ապագա բարգավաճման համար, քանի որ խաղաղ պայմանները նպաստում են տնտեսական զարգացմանը»,- ընդգծեց նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին.

«ՆԱՏՕ-ն շատ դաշնակիցներ ունի, և Ադրբեջանը նրանցից մեկն է: Ի դեպ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի, Ադրբեջանը դուրս է բոլոր ռազմական բլոկներից: Սա ինքնիշխան որոշում է, և մենք հարգում ենք այն»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular