ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երանի». Թաթա Սիմոնյանի նոր երգը հայի նվիրական երազանքների մասին է

ՎԻԴԵՈ

Ապրիլի 24-ին Արմենիա TV-ի եթերում պրեմիերա է: Առաջին անգամ Թաթա Սիմոնյանի «Երանի» երգը կներկայացվի հեռուստադիտողին: Տեսահոլովակը նկարահանել է «Արմենիա TV»-ին, ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է։

«Սա այն տեսակի երգերից է, որը աչքերդ փակ պետք է լսես»,- ասում է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը  և հավելում,- «Երգի մեջ խորը զգացմունքներ կան,  ամեն ինչ արել ենք, որպեսզի տեսահոլովակը  չշեղի երգի բառերի ու երաժշտության բուն իմաստից: Ուժեղ երգ է, բառերի մեջ մեծ պատմություն կա: Ռեժիսոր Գրիգ Վահրամյանը ստեղծել է այնպիսի մի տեսահոլովակ, որը դիտելիս ամեն մարդ կտեսնի այն պատմությունը, որն ինքն է լսել տեղի ունեցածի մասին»:

Երգի ստեղծման պատմությունը ներկայացնելիս Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշեց, որ այն լիրիկական ստեղծագործություն է, որն ավելի շատ հոգեվիճակ է ներկայացնում: «Երգի բառերն ու մեղեդին Թաթան է գրել: Շատ զգացմունքային ստեղծագործություն  է,  որը պետք է լսել և զգալ: Համոզված եմ, որ այս երգը յուրաքանչյուր հայի սրտում կգտնի իր տեղը: Այս երգի մեջ հայ մարդու երազներն ու մտորումներն են,  մեր պատմությունն է, ինչու չէ, նաև մեր համազգային իղձերը»:

Երգից ստացած առաջին տպավորությունների մասին խոսելիս Ռուբեն Մխիթարյանը նշում է. «Երբ ես և Դավիթ Բաբախանյանը գնացինք «Ասպարեզ» ստուդիա երգը լսելու, Գրիգոր Նարզարյանը   ասաց. «Սա ուրիշ երգ է»: Միայն երգը լսելուց հետո  հասկացանք, թե ինչ նկատի ուներ Գրիգորը: Այս երգը ամեն մեկիս թաքուն երազանքների մասին է՝ կապված մեր կորսյալ հայրենիքի հետ: Ամեն մարդ մի կերպ է խոսում այդ երազանքի մասին. մեկը նկարում է, մյուսը քանդակում. Թաթային էլ հաջողվել է մեր բոլորիս  երազանքները վերածել բառերի ու երաժշտության»:  

Նշենք, որ Թաթա Սիմոնյանի «Երանի» երգի տեսահոլովակը եթերում կլինի ապրիլի 24-ին՝ «Արմենիա» և «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի բոլոր հեռուստաալիքներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular