ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատմաբանը Հայաստանի «հակառուսական քայլերը» բացատրել է քաղաքացիներին ներքին խնդիրներից շեղելու ցանկությամբ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել, թե իբր անվտանգության հարցեր են լուծում։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիչինը, գրում է govoritmoskva.ru-ն:

«Հակառուսական քայլերի այս ամբողջ թոհուբոհի մեջ, որը նախ հայտարարում էր Հայաստանի ղեկավարությունը, իսկ այժմ աստիճանաբար սկսում է գործնականում իրականացնել, օրինաչափ հարց է առաջանում՝ ինչի համար է այս ամենը։ Եվ կա այնպիսի զգացողություն, որ գործընթացն արդեն ինքնին կարևոր է Հայաստանի ղեկավարության համար։ Որովհետև դա թույլ է տալիս քայլ առ քայլ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանով մարդկանց շեղել այն հսկայական բազում խնդիրներից, որոնց բախվել են։ Օրինակ, Ղարաբաղից փախստականները, որոնցից 100 հազարը տեղափոխվել են Հայաստան, բայց պատշաճ աջակցություն կամ օգնություն չեն ստացել։ Դա բեռ է և՛ աշխատաշուկայի, և՛ բնակարանային շուկայի համար։ Ուր էլ որ նայես, Հայաստանը բազմաթիվ նման խնդիրներ ունի։ Բայց հիմա Հայաստանի ղեկավարության համար կարևոր է պատրանք ստեղծել, որ երկիրն ու երկրի ղեկավարությունն առաջին հերթին լուծում են Հայաստանի անվտանգության և երկարաժամկետ զարգացման կարևոր ու հրատապ խնդիրները։ Եվ հանկարծ պարզվում է, որ ռուս սահմանապահներն են խանգարում Հայաստանի այդ հեռահար նպատակների իրականացմանը։ Սա այնքան մեծ քաղաքական խաղ է, որը կարող է շատ անորոշ արդյունքներ ունենալ Հայաստանի համար», - ասել է պատմաբանը։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հայաստանը պահանջել է դադարեցնել ՌԴ ԱԴԾ-ի աշխատանքը «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայաստանը նաև հայտարարել է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Երևանն ունի «եվրոպական նկրտումներ», նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Մինչ այդ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր, որ Հայաստանը կարող է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular