ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուք չեք կարող բանակցել նրանց հետ, ովքեր եկել են ձեզ սպանելու»․ Դավիթ Անանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջույմ գրել է․

«Հայտնի պետական գործիչ և Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրի հետևյալ հայտնի խոսքերը բազմիցս են մեկնաբանվել տարբեր քաղաքական գործիչների և քաղաքագետների կողմից՝ տարբեր առիթներով․ «Եթե արաբները վայր դնեն զենքերը, այլևս բռնություն չի լինի, իսկ եթե հրեաները վայր դնեն իրենց զենքերը, Իսրայելն այլևս չի լինի։ Դուք չեք կարող բանակցել նրանց հետ, ովքեր եկել են ձեզ սպանելու»։

Այս խոսքերն արտացոլում են խոր արմատներ ունեցող ընկալումներն ու զգացմունքները, որոնք բնութագրել են իսրայելա-արաբական հակամարտությունը երկար տասնամյակներ շարունակ: Ըստ էության, այս խոսքերով Գոլդա Մեյրը արտահայտել է Իսրայելի պաշտպանության և անվտանգության քաղաքականության հիմքում ընկած հիմնական փաստարկը՝ այն ընկալումը, որ արաբական երկրների և պաղեստինցիների կողմից գոյություն ունի հիմնարար էկզիստենցիալ սպառնալիք:

Եթե մի պահ համանմանության սկզբունքով փորձենք այս խոսքերի քաղաքական իմաստն ու բնութագրումը «տարածել» հայ-ադրբեջանական (թուրքական) գոյութենական հիմնախնդրի վրա, ապա քաղաքագիտության տեսանկյունից այն կարող է մեկնաբանել մի քանի կարևոր ասպեկտներ.

1. Իրատեսությունը միջազգային հարաբերություններում. միջազգային հարաբերություններին անհրաժեշտ է ռեալիստական տեսանկյունից մոտենալ՝ շեշտը դնելով պետական ինքնիշխանության և ազգային անվտանգության վրա, իսկ աշխարհն ընկալել որպես անտագոնիստական ասպարեզ, որտեղ պետությունները գոյատևման մշտական պայքարի մեջ են:

2. Անվտանգություն. արտաքին քաղաքական խնդիրները հրատապ և հաճախ ռազմական միջոցներ պահանջող անվտանգության խնդիրների վերածելու գործընթացը շատ հաճախ անխուսափելի է։ Այս հեռանկարը ընդգծում է, որ անվտանգության խնդիրները միշտ չէ, որ ուղղակիորեն պետք է բխեն կամ հիմնված լինեն օբյեկտիվորեն գոյություն ունեցող արտաքին սպառնալիքների վրա, դրանք պետք է քաղաքականապես և անձնուրաց կերպով ճշգրտորեն կառուցվեն ու իրականացվեն:

3. Խաղաղության գործընթացի բարդություն. Հայտարարությունը, որ անհնար է բանակցել նրանց հետ, ովքեր եկել են սպանելու, բարձրացնում է խորը անվստահության և թշնամանքի պայմաններում խաղաղության հասնելու անհնարինության հարցը՝ ընդգծելով խաղաղության գործընթացում վստահության և փոխադարձ երաշխիքների կարևորությունը։

4. Պաշտպանական գաղափարախոսություն. Սա, ըստ էության, կարելի է կարճ բնութագրել մեր ռազմա-հայրենասիրական երգերից մեկում արտացոլված՝ «Համոզված ենք, որ միայն զենքով կա հայոց փրկություն» էքզիստենցիալ ձևակերպմամբ: Ակնհայտ է, որ Հայոց պետության անհետացումը կարող է լինել զենքերը վայր դնելու արդյունք, հետևաբար, պաշտպանական գաղափարախոսությունը պետք է լինի կենտրոնականը՝ շատ քաղաքական և ռազմական ռազմավարությունների համար: Այս գաղափարախոսությունն ընդգծում է ազգային անվտանգության երաշխավորման համար հզոր պաշտպանական և ռազմական կարողությունների պահպանման կարևորությունը:

Ակնհայտ է, որ նման մտածողներ ունենալու համար պետք է ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն ունենալ պետական գործիչների բանակ։ Բայց դրա մասին ոչ թե պետք է երազել, այլ կոնկրետ օրակարգեր ձևավորել ու վճռականորեն գործել՝ իշխանափոխությունը հայտարարելով որպես օրակարգային թիվ մեկ խնդիր»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular