ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդմոն Մարուքյանի կոշտ գրառումը Շառլ Միշելին. ես ամաչում եմ այդ մարդու պահվածքի և երկակի ստանդարտների պրակտիկայի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդմոն Մարուքյանը քիչ առաջ իր X-ի էջում անդրադարձել է եվրոպացի պաշտոնյայի նախորդ օրը, նույն հարթակում արված մի հայտարարության: ԵԽ նախագահ Շառլ Միշելը հեգնանքով շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում նախագահական ընտրությունների մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկրում չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն: Ես չէի արձագանքի այս հեգնական շնորհավորանքին, Եթե Շառլ Միշելը հավասարապես կիրառեր ԵՄ չափանիշները:

Մի քանի օր առաջ նույն Շառլ Միշելը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքները փոխանցել նրա նոր մանդատի կապակցությամբ: Որքան էլ տարօրինակ է, 2003 թվականին իր հորից Ադրբեջանի նախագահի պաշտոնը ժառանգած Ալիևին ուղղված շնորհավորանքը (ով 21 տարի իշխանության ղեկին է և 92,05 տոկոս ձայներով շահում է իր հինգերորդ ժամկետը) ոչ սարկազմ է պարունակում, ոչ էլ հեգնանք: Դրանում չի խոսվում այն մասին, որ Ադրբեջանում չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն։ Ոչ մի խոսք Ադրբեջանում և արտաքսված քաղբանտարկյալների, Մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հետապնդվող լրագրողների և ճշմարտախոս բլոգերների մասին։

Քանի որ մենք երկուսս էլ @ALDEParty-ի անդամ ենք, Ես ամաչում եմ այդ մարդու պահվածքի և երկակի ստանդարտների պրակտիկայի համար, և այդ մարդը ներկայացնում է ԵՄ-ն: Սակայն ես ուրախ եմ մի բանի համար, որ այդ կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և հույս ունեմ ապագայում տեսնել ԵՄ-ն ղեկավարող ավելի ադեկվատ գործիչների, - գրել է Էդմոն Մարուքյանը:

Нет описания.

Нет описания.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular