ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի  կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում մարտի 13-ին կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում` ավելի քան մեկ տասնյակ կոնգրեսականների, փորձագետների, Կոնգրեսի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և լրատվամիջոցների ներգրավվածությամբ։ Մասնավարապես, ուշագրավ ելույթներով են հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, միջազգային իրավունքի փորձագետ և վերջերս ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնյանը, վերջերս Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին միացած, իսկ նախկինում Հայ դատի Արցախի հանձնախմբի աշխատակից Գև Իսկաջյանը։

Կոնգրեսականներից ելույթ են ունեցել սենատոր Էդ Մըրքին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, Կոնգրեսի ՆՓ անդամներ Գաբե Ամոն, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Սեթ Մագազիները և Բրադ Շնայդերը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործընկեր համայնքային կազկակերպություններից քննարկմանը ներկա էին «Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդ» և «Քրիստոնյաների պաշտպանություն» կազմարեպությունների ներկայացուցիչները։ Քննարկման մոդերատորն էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Իրենց ելույթներում ամերիկյան օրենսդիրները կարևորել են արցախցիների վերադարձի իրավունքի ապահով կենսագործումը, այդ ուղղությամբ ամերիկյան գործադրի հետ աշխատանքի անհրաժեշտությունը, Հայաստանին տրամադրվող հումանիտար օժանդակության ավելացումը, Հայաստանին ռազմական օժանդակության տրամադրումը, 907-րդ բանաձևի կիրառումից հրաժարվելու նախագահական արտոնության վերացումը, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության դադարեցումը, Բաքվին՝ կատարված պատերազմական հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկումը և այլն։ Խիստ ուշագրավ է սենատոր Մըրքիի խոսքը, ով մասնավորապես նշել է․ «Ադրբեջանին ես ասում եմ․ Ո՛չ Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Ո՛չ հայկական ինքնիշխան տարածքների հանձնմանը։ Ո՛չ Հայոց ցեղասպանության մասին լուռ մնալուն։ Ո՛չ Լեռնային Ղարաբաղի պատմական հայկական տարածքի էթնիկ զտմանը»։

Իր ելույթում Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին անդրադարձել է հայության նկատմամբ շարունակական ցեղասպանությանը՝ կատարվածն անվանելով որպես «Հայերի երկրորդ ցեղասպանություն»։ Նա ընդգծել  է հայկական ինքնիշխանությանը սպառնացող վտանգը՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ներառյալ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Բանախոսը հանգամանորեն ներկայացրել է հայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության էությունը և Բաքվի բռնապետական վարչակարգի ներկա քաղաքական առաջնահերթությունները։

Գառնիկ Քերքոնյանը ներկայացրել է հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական հանցագործությունը իրավաքաղաքական ամբողջ հիմնավորմամբ, ինչպես նաև դատապարտել է Բրյուսելի և Վաշինգտոնի առաջնորդած բանակցային գործընթացն առ այն, որ այդ երկու մայրաքաղաքներն էլ Արցախը պատկերացնում էին Ադրբեջանի կազմում՝ առանց հաշվի առնելու վերջինիս ցեղասպանական մտադրությունները։

Գև Իսկաջյանը, ով Արցախում էր տասնամսյա շրջափակման օրերին, եզրափակել է հանդիպումն՝ անձնական վկայություններ ներկայացնելով շրջափակման օրերի հումանիտար իրավիճակի, ադրբեջանական ցեղասպանական հանցագործությունների և արցախահայության տոկունության վերաբերյալ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախորդ շաբաթ ԱՄՆ կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության երկօրյա ինտենսիվ աշխատանքներ է կատարել, վերոհիշյալ քննարկումն այդ աշխատանքների եզրափակումն էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular