ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում սրանցից կարող եք լսել Մատենադարանի փակման անհրաժեշտության մասին, հետո ասելու են՝ Երևանում ոչ մի եկեղեցի չպետք է լինի, մի հեռու տեղ կառուցում ենք «հոգևորական քաղաք»․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկայում սրանցից կարող եք լսել Մատենադարանի փակման անհրաժեշտության մասին, կհաջորդի Գիտությունների ազգային ակադեմիան. գիտական ոչ մի հիմնարկ Երևանում չպետք է լինի։  Հետո ասելու են՝ Երևանում ոչ մի եկեղեցի չպետք է լինի, մի հեռու տեղ կառուցում ենք «հոգևորական քաղաք»։

Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Հաջորդը լինելու է Մատենադարանը․

Հայաստանի և հայ ժողովրդի դեմ տոտալ պատերազմը նոր թափ է առնում. «Ոչ մի բուհ Երևանում չպետք է լինի», ասում է գործող վարչապետը։

Քայլի հետևում մի´ փնտրեք կրթական կոմպոնենտ և մի´ մտեք սխալ նարատիվով բանավեճի մեջ։ Այստեղ, բացի պետություն քանդելու մոլուցքից կամ հրահանգից, ուրիշ մոտիվացիա չկա։

1915 թ-ին զանգվածային կոտորածները սկսվեցին ժողովրդի գրագետ շերտի ոչնչացմամբ։ Հիմա նույնն է. երկրի մայրաքաղաքում փակում են բուհերը։

Սրանք երեք տարի է՝ Շուռնուխում 20 տուն չեն կարողանում սարքել, ակադեմիական քաղաք սարքո՞ղ են։

Ո՞ր մայրաքաղաքում չկա բուհ, որ Երևանում չպետք է լինի։ Փարիզո՞ւմ չկա, Հռոմո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, Լոնդոնո՞ւմ, Վիեննայո՞ւմ... Նրա նախարարները կարող են ձայն չհանել, բայց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմերը չեն կարող լռել։ Հասարակությունը չի կարող լռել։

Եթե մայրաքաղաքում բուհ չպետք է լինի՝ իր աուրայով, իր պատմությամբ, իր մշակույթով, բա ուրիշ ի՞նչ լինի, կառավարական դաչանե՞ր։ Սա պետություն քանդելու ծրագիր է։

Վերջին 4-5 իբր բարեփոխումները նույն տրամաբանության մեջ են՝ Սահմանադրության փոփոխություն, էլեկտրոնային դեղատոմսեր, տրանսպորտի գին, եկամուտների համատարած պարտադիր հայտարարագրում, «խոպանչիների հարկ» և այլն։

Այնուամենայնիվ, սա նաև ստեղծում է լուրջ սոցիալական բազա՝ հանրության կոնսոլիդացիայի և չարիքի իշխանությունից ազատվելու համար։ Իշխանությունն ինքը տալիս է իրեն փոխելու սոցիալական հենքը։ Մնում է՝ վերցնել բնական օրակարգը և ճիշտ մենեջմենթով հասնել արդյունքի։

Կոպիտ սխալ է՝ հանրության տարբեր խմբերին կշտամբել, թե «այսքան բան կատարվեց՝ ձայն չհանեցիք», կամ «4 գյուղը տալիս է՝ չեք խոսում, բայց ձեր բուհի համար պայքարում եք»։ Նախ՝ շատ-շատերը հենց այդ նույն խմբերից ձայն հանել են, և եթե չի եղել ճիշտ առաջնորդություն և ձայն հանողների պայքարը գրագետ չի կազմակերպվել, ապա դա չի նշանակում, որ մեղավորն այս մարդիկ են։

Մի խումբ որոշել է քանդել ամեն ինչ. մեր խնդիրն է՝ դա թույլ չտալ և, ի վերջո, այդ խումբը փոխարինել գրագետ իշխանությամբ։

Ասում եմ ամենայն լրջությամբ. առաջիկայում սրանցից կարող եք լսել Մատենադարանի փակման անհրաժեշտության մասին, կհաջորդի Գիտությունների ազգային ակադեմիան. գիտական ոչ մի հիմնարկ Երևանում չպետք է լինի։

Հետո ասելու են՝ Երևանում ոչ մի եկեղեցի չպետք է լինի, մի հեռու տեղ կառուցում ենք «հոգևորական քաղաք»։ Թատրոններ և համերգասրահներ չպետք է լինեն. կառուցում ենք «մշակութային քաղաք»։ Ոչինչ չեն կառուցելու, բայց ինտենսիվ կարող են ամեն ինչ քանդել»,- գրել է Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular