ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել ավելի քան 7800 արցախցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել Լեռնային Ղարաբաղում հաշվառված 7825 քաղաքացի։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունում ներկայացրած տվյալները։

Այսպես, 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13,619 քաղաքացի, նրանցից վերադարձել է միայն 5794-ը։

Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101,848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Մարզերում բնակվում է 72,626 տեղահանված անձ, մնացածը՝ Երևանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular