Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքվածների թիվը գնալով ավելանում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի դեսպանատան շուրջ հավաքվածների թիվը գնալով ավելանում է։ Այս պահին հայտնի տվյալներով 5000 մարդ է ներկա գտնվում տեղում, սակայն հերթը շարունակվում է առավոտյան ժամը 08։00-ից։ Ինչ-որ մարդիկ պարբերաբար հավաքվածներին ջուր և ուտելիք են բաժանում։
Հերթը ձգվում է ՌԴ դեսպանատնից դեպին քաղաքապետարան, Մետրոպոլ հյուրանոց, ապա մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Մաշտոց խաչմերուկ։
Յուրաքանչյուր 10 մետրի վրա դրված են մեկանգամյա օգտագործման բաժակներ և 5 լիտրանոց ջուր։ Մարդիկ շրջում են՝ հսկայական տոպրակների մեջ աղբը հավաքելով:
Ընդհանուր առմամբ, 5 ժամում ակցիայի մասնակիցները լիովին ինքնակազմակերպվել են։