ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը հարվածներ է հասցրել կնոջն ու որդուն՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ա․ Մ․-ն մեղադրդրվում է կնոջն ու որդուն ֆիզիկական բռնության ենթարկելու համար։

Գործը դատարան է ստացվել մարտի 5-ին։ Այն մակագրվել է Սաթենիկ Անդրեասյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Մեղադրյալը,  բնակվելով կնոջ՝ Մ. Գ․-ի  և որդու՝ Դ. Մ․-ի հետ,  տան հյուրասենակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է որդու հետ, բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել և առնվազն երկու ներգործությամբ վերջինիս պատճառել է մարմնական վնասվածք։

Հիշյալ վիճաբանության ընթացքում Ա․ Մ․-ն վիճաբանել է նաև վիճաբանությանը միջամտող կնոջ՝ Մ.Գ․-ի հետ և ուղղակի դիտավորությամբ ձեռքով մեկ անգամ հարվածել է կնոջը՝ վերջինիս առողջությանը պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular