Նոր օրենք 25-օրյա հավաքներց խուսափողների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Պաշտպանության նախարարի եւ գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ բանակի բարեփոխումներին միտված քննարկում։ Հայտնում են ԱԺ-ից:
«Քննարկումը լինելով աշխատանքային, իր մեջ պարունակում էր նաեւ գաղտնիության էլեմենտներ եւ հանձնաժոովի անդամներին ներկայացվել է, որ ռեժիմը պետք է այդպիսին լինի»,- ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Քննարկվող օրենսդրական փաթեթը վերաբերում էր տարածքային պաշտպանության խնդիրներին, այդ համատեքստում ԶՈւ-երում ներդրվող մեխանիզմներին, տարածքային պաշտպանությանը, ինչպես նաեւ այլ հարցում հասարակության ներգրավվածությանը: Ըստ Քոչարյանի առաջարկվող գործիքակազմը բանակի ռեֆորմների համար առանցքային են լինելու, կվերանայվի նաեւ պետական կենսաթոշակների մասին օրենքը, որը սերտորեն փոխկապակցված է երկրի տարածքային պաշտպանության համակարգի հետ:
Տարածքային պաշտպանության համատեքստում կստեղծվեն մի շարք միավորումներ, որոնք Քոչարյանի դիտարկմամբ, զինված ուժերին ռեզերվային հնարավորություններ կտան, արդյունքում էլ կամբողջացվի մարդկային ռեսուրսի ճիշտ կառավարումը:
Ներդրվելու են գործիքակազմեր, որոնք պետության կողմից համարժեք մոտեցում կլինի երկրի համընդհանուր պաշտպանությունից խուսափողներից:
«Հարկադիր միջոցներ կլինեն սկսած իրենց վարորդականից, հաշվեհամարներից եւ այլն, թվայնացվում է ամբողջ համակարգը, դա հնարավորություն չի տա ինչ-որ մեկին դուրս մնալ տեսադաշտից»,-ասել է նա:
Նախատեսվում է առաջիկայում օրենսդրական փաթեթը ներկայացնել խորհրդարանում քննարկման: