ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ինքը պարտվի 2024 թվականի ընտրություններում, երկրի համար «արյունահեղություն » կլինի, գրում է cnn.com-ը:

Հանրապետականը, մասնավորապես, նկատի է ունեցել ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության ոլորտը:

Թրամփն այս մասին ասել է այն ժամանակ, երբ խոստացել է «100% մաքսատուրք» սահմանել ԱՄՆ-ից դուրս արտադրված մեքենաների համար՝ պնդելով, որ ներքին ավտոարտադրությունը պաշտպանված կլինի միայն այն դեպքում, եթե նա ընտրվի:

«Մենք պատրաստվում ենք 100% մաքսատուրք սահմանել յուրաքանչյուր մեքենայի վրա, որն անցնում է գիծը... Հիմա, եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի երկրի համար», - ասել է Թրամփը:

Նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբն արձագանքել է սրան՝ հայտարարելով, որ նախկին նախագահը «ուզում է ևս մեկ հունվարի 6» (2021-ի հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը-Խմբ.):

«Ահա թե ով է Դոնալդ Թրամփը. պարտվող, որը կրկնապատկում է քաղաքական բռնության իր սպառնալիքները», - հայտարարել է Բայդենի նախընտրական արշավի խոսնակ Ջեյմս Սինգերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular