ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայտնի են առաջին մեդալակիրները

ՍՊՈՐՏ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Դինամո» մարզահամալիրում ընթանում է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:

Մեդալային առաջին գոտեմարտերից հետո Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են Մանվել Խնձրցյանը (61 կգ) և Արման Մուսիկյանը (65 կգ):

Արծաթե մեդալներ են նվաճել Հելբերտ Սահակյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անուշավան Բարսեղյանը (70 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), իսկ բրոնզե` Հայկ Գասպարյանը (57 կգ), Արման Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Նարեկ Հարությունյանը (74 կգ):

«Լյովա Վարդանյանը մեծ նվիրյալ էր ու նաև հիանալի մարդ: Այսպիսի մրցաշարերն էլ շատ կարևոր են երկրի ճանաչման, հանրահռչակման և մեր մարզիկներին փորձի ձեռքբերման հնարավորություն ընձեռելու առումով: Միայն նմանօրինակ մրցաշարերում փորձ ձեռք բերելու շնորհիվ նրանք կկարողանան հետագայում տիտղոսներ նվաճել ամենաբարձր հարթակներում ու բարձրացնել մեր եռագույնը՝ ՀՀ օրհներգի ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, կարևորելով սպորտի զարգացումն ու մասսայականացումը` առանձնացրեց.

«Երևանի քաղաքապատերանի կողմից իրականացվող 35 մարզական միջոցառումներից 15-ը միջազգային են, և դրանցից 5-ն անցկացվելու են խաղային մարզաձևերից: Սա վկայում է այն մասին, որ մենք խրախուսում ու քաջալերում ենք տարբեր մարզաձևեր: Վստահ ենք՝ սպորտի զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունը ևս նպաստում է մեր մարզիկների հաջող ելույթներին ու գրանցած արդյունքներին»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով ֆեդերացիան նպատակ ունի առավել ուժեղ կազմ հավաքել այս մրցաշարի համար:

«Այսպիսի մրցաշարերը հանրահռչակում են ոչ միայն սպորտը, այլև մեր երկիրը: Իտալիայի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում այս մրցաշարին: Մեծ տպավորություններ ունեն, մինչ այս էլ հավաքներ են անցկացրել մեր երկրում»,-ասաց նա:

Լյովա Վարդանյանին նվիրված 3-րդ միջազգային հուշամրցաշարին մասնակցում են 9 երկրի՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իտալիայի երիտասարդ մոտ 144 ազատոճային ըմբիշներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular