ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր պայթյուն և փլուզում Քանաքեռավանի գազալցակայանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մարտի 16-ին, խոշոր պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քանաքեռավանի գազալցակայանում, Peugeot մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մոտ 10 մ շպրտվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ գազալցակայանում մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել՝ կայանելով իրենց ավտոմեքենաները, սակայն պարեկների ժամանելուց վայրկյաններ անց տարածքն ամբողջությամբ բացվեց ու պարեկները սահմանազատեցին այն։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները Peugeot-ի վարորդին տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատերի փլուզում, երկաթե թիթեղներից մի քանիսը պոկվել ու շպրվտվել են՝ ընկնելով 2 ավտոմեքենայի վրա։ Մի քանի գազաբալոններ նույնպես շպրտվել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular