ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպետք է լինի․ Փաշինյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։

Նա նշել է, որ բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է «Ակադեմիական քաղաքի» բուհական համակարգի ֆինանսավորմանը:

«Բուհական ոլորտում մեր խնդիրները խորն են։ ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։

60 բուհ նշանակում է  60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1000 դեկանի տեղակալ… Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություններ են առաջանում, քանի որ խոսում ենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց՝ իրենց տեսակետից՝ վերոնշյալ կարգավիճակներից զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման և զարգացման մասին է։

Որպես կառավարություն՝ զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում բուհերը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա: Նույնիսկ, եթե մեր օրենքներով փորձենք հավաստագրել և լիցենզավորել, ոչ մի բուհ այդ լիցենզավորումը չի ստանա»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Երևանում բուհ չպետք է լինի։ ««Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպետք է լինի։ Հայաստանի բոլոր բուհերը՝ հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական՝ պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- ընդգծել է վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular