ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չենք ճանաչում ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումը․ Թուրքիայի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, վերահաստատելով իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը Ռուսաստանին, և որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային, գրում է TRT-ն։

Պարբերականը գրում է, որ Ղրիմի անօրինական բռնակցման 10-րդ տարելիցի կապակցությամբ նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, որը պատկանում է Ուկրաինային, անօրինական կերպով բռնակցվել է Ռուսաստանին 10 տարի առաջ՝ մարտի 16-ին, միջազգային իրավունքին հակասող ոչ լեգիտիմ հանրաքվեի արդյունքում։

«Մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը Ղրիմում՝ ներառյալ թյուրքական ծագում ունեցող Ղրիմի թաթարներին, որոնք թերակղզու բնիկ բնակիչներն են, և դա կպահենք մեր օրակարգի առաջին տեղում: Մենք չենք ճանաչում այս փաստական ​​իրավիճակը, որը խախտում է միջազգային իրավունքը, և հաստատում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular