ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ նախագահի ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդների առաքելության կազմում ՀՀ ներկայացուցիչներ չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներ չկան ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելության կազմում, լրագրողներին տեղեկացրել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների խմբում, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ցավոք, ոչ»,- ասել է առաքելության մի անդամ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանրապետության մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցվել է։ «Դա նշանակում է, որ մենք չենք մասնակցում նիստերին, մենք ներկայացուցիչ չունենք։ Մի՞թե հարց չի առաջանում, թե ինչու Երեւանը չի օգտագործում իր քվեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, ինչու Հայաստանը կարծիք չի հայտնում շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերի վերաբերյալ։ Երեւանը խնդրում է, սպասում ու  պահանջում, որպեսզի ՀԱՊԿ գծով գործընկերները պատասխանեն միայն մի հարցի՝ ո՞րն է կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանում»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանը, նրա խոսքով, կազմակերպությունում խնդիրներ չի ստեղծել, դրանք հայտնվել են այն պահից, երբ Երեւանը բարձրացրել է պատասխանատվության գոտու մասին հարցը։

Ռուսաստանի նախագահի ընտրությունները կայանալու են մարտի 15-ին, 16-ին եւ 17-ին։ Դրանք առաջին անգամ անցկացվում են երեք օրով եւ հեռահար էլեկտրոնային քվեարկության կիրառմամբ։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին եւ Նիկոլայ Խարիտոնովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular