ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին կարող է փոխարինել Տեր-Պետրոսյանի նախկին դաշնակիցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ընդդիմադիր «Միասին» շարժումը կարող է վարչապետի պաշտոնում առաջադրել կառավարության նախկին ղեկավար Հրանտ Բագրատյանին, ով, ինչպես և ներկայիս կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցը, գրում է anna-news.info-ն։

Հայտնի է, որ տնտեսական գիտությունների 66-ամյա դոկտոր Բագրյատյանը կառավարությունը ղեկավարել է 1993-1996 թվականներին։ Նա նաև Ռուսաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։

1995 թվականին նա ճանաչվել է տարվա մարդ Կենսագրության ամերիկյան ինստիտուտի կողմից, իսկ Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից 1998 թվականին ՄԱԿ-ի հազարամյակի մարդ։

Բագրատյանի թեկնածությունն առաջադրել է «Միասին» շարժումը: Այդ մասին հայտարարել է շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր մյուս կուսակցությունները իրենց դիրքորոշումը չեն հայտնել Բագրատյանի վերաբերյալ։

Առայժմ կարևոր է քաղաքական ուժերի համախմբումն ու Բագրատյանի թեկնածությունը համաձայնեցնելը ժողովրդի հետ, պարզաբանել է Արամ Սարգսյանը։ Այդ հայտարարությունները հնչել են մարտի 13-ին Երևանում տեղի ունեցած հերթական հակակառավարական հանրահավաքում։

«Միասին» շարժումն ու նրա համակիրները կրկին պահանջել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության ողջ կազմի անհապաղ հրաժարականը։

Հայտարարվել է նաև, որ պատրաստվում է զանգվածային հակակառավարական ցույց: Կազմակերպիչները դիմել են Հայաստանի այլ քաղաքական ուժերի առաջնորդներին միանալ բողոքի ակցիաներին։

Նշենք, որ երկրում բողոքի տրամադրություններն ավելի են սրվել Հայաստանի վարչապետի հերթական սկանդալային հայտարարությունից հետո, ով վերջերս խոստովանել էր, որ Հայաստանի Տավուշի մարզում 4 բնակավայր է տալու Ադրբեջանին։

Ըստ Փաշինյանի, այս գյուղերն իբր Հայաստանին չեն պատկանում: Սակայն այդ հայտարարությունները, ըստ հանրապետության հայրենասիրական շրջանակների, հակասում են երկրի շահերին։ Ընդ որում, խոսքը այն տարածքների մասին է, որոնք գտնվում են հայ-վրացական սահմանին և Հայաստանից Ռուսաստան տանող մայրուղու հատվածում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular