ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տելեգրամով» թմրամիջոց են իրացրել․ երևանցի կին ու տղամարդ են ձերբակալվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երևանցի 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Տելեգրամ հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և տեղադրման միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունը ճշտվեց, հաստատվեց և իրացվեց մարտի 13-ին: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ, ժամը 12.30-ին նրանց հայտնաբերեցին մայրաքաղաքի Վարդանանց փողոցում: Ձերբակալելու պահին տղամարդը դիմեց փախուստի, ինչը, սակայն, կարճ տևեց:

Կենտրոնական բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար կապույտ և կարմիր գույնի կպչուն ժապավենի 10 փաթեթ` մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Ընդհանուր քաշը 9,18 գրամ էր: Հայտնաբերվեցին նաև նույն թմրամիջոցի նմանվող մոտ մեկ գրամ զանգվածով փաթեթ ու գաղտնի փականով դանակ։  

Կնոջ խուզարկության արդյունքն ավելի տպավորիչ էր. հայտնաբերվեցին տարբեր գույնի կպչուն ժապավենով 114 փաթեթ` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր  մոտ 93 գրամ քաշով, մոտ 127 գրամ նույն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ, ևս մեկ տոպրակ` ավելի քան 4 գրամ քաշով: Հայտնաբերվել են նաև զիպ փականով 193 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 50 գրամ քաշով, դեղնականաչավուն հետքերով երկու աղաց, նույն հետքերով էլեկտրական կշեռք, երկու տարա, սուրճի երկու տոպրակ, դատարկ տոպրակներ ու կպչուն ժապավեններ։

Երկուսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular