ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարորդը ոչ սթափ վիճակում մեքենայով հայտնվել է մոտակա տան ննջասենյակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մարտի 15-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Դավիթ Ներսեսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ջրառատ-Արաքս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Արաքս գյուղի վարչական շրջանում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանիսը արմատախիլ արել և մխրճվել վագոն-տնակի մեջ, անցնելով տնակի ննջասենյակի միջով, ապա հայտնվել բնակչի հողամասում՝ բախվելով ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ․ Ներսեսյանն ու վագոն-տնակում գտնվող, Ջրառատ գյուղի բնակիչներ 67-ամյա Ֆլորա Կարապետյանն ու 68-ամյա Ավագ Մկրտչյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Սահակյանն ու Իգր Թամազյանը։Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արամվիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճան։Դեպքի վայրում, վագոն-տնակում բնակվող ամուսինն ասում էր․ «9։25 էր։Ներսում էի կնոջս հետ ու մի քանի րոպե հետո պատրաստվում էին քնել, բայց երջանիկ պատահականություն էր, որ չգնացինք էն կողմ, մեկ էլ ուժեղ դմփոց, ասես երազ լիներ։ Մեքենան վագոն-տնակի միջով անցավ ու էդպես բան մենակ կինոներում կտեսնեինք։ Վարորդին օգնություն ենք ցուցաբերել ու էնքան ապերախտ էր, որ մի բան էլ մեզ էր մեղադրում, թե էս ինչ եք արել։ Վրայից խմիչքի ուժեղ հոտ էր գալիս ու մեզ վիրավորում էր, բայց մենք չիջանք նրա մակարդակին, օգնություն ցուցաբերեցինք, հետո նրան ու կնոջս տեղափոխեցին հիվանդանոց։ Մինչ այդ ոստիկաններն ու պարեկները եկան վարորդի խմածությունը ստուգեցին, լրիվ խմած էր, լավ-լավ, ոնց որ մենք, գյուղացիներս ենք ասում մինչև վարդապետի խազը տժժիկ էր»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular