ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ Մխիթարյա՞նը. Մոուրինյոն բացում է փակագծերը, բայց…

ՎԻԴԵՈ

Շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դրական արդյունք ցույց տվեց Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի «Անդերլեխտի» հետ արտագնա խաղում: Հայաստանի հավաքականի ավագը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքով ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Ունեինք դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ: Վերահսկում էինք խաղի ընթացքը, տիրում էինք գնդակին, բայց խփեցինք ընդամենը մեկ գոլ: Ունեինք դիմակայության ելքը վճռելու բազմաթիվ հնարավորություններ, բայց մենք դրանք կորցնում էինք գնդակը վատ կասեցնելու, կորցնելու, սխալ որոշումների հետևանքով: Լավ խաղացինք պաշտպանությունում, բայց մրցակցի մեկ պահը հանգեցրեց գոլի: Պետք է լրջանալ: Պաշտպանները լավ կատարեցին իրենց պարտականությունը, բայց նրանք, ովքեր պետք է եզրափակեցին գրոհները, թույլ գործեցին: Ռեշֆորդը, Լինգարդը, Իբրահիմովիչն ու Մարսիալը ցուցադրեցին շատ միօրինակ ֆուտբոլ»,- խաղից հետո ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Պորտուգալացի մասնագետը թերևս առաջին անգամ քննադատության ենթարկեց, մասնավորապես, Իբրահիմովիչին և Ռեշֆորդին: Վերջին շրջանում նա շարունակ դժգոհում էր հարձակման օղակի խաղացողների անատամ գործողություններից, բայց չէր ցանկանում անուններ հնչեցնել: Մոուրինյոն վերջապես բացեց փակագծերը:

Նկատենք, սակայն, որ մատնանշելով իր թիմի թույլ կողմերը՝ նա կրկին անգամ կարծիք չի հայտնում Մխիթարյանի ցուցադրած խաղի վերաբերյալ: Հնարավոր է՝ Մոուրինյոն ավելորդ է համարում խոսել մի բանի մասին, որն ակնհայտ է: Հնարավոր է՝ Մոուրինյոն, ընդունելով Մխիթարյանի բարձր որակները և մեծ պրոֆեսիոնալ լինելու հանգամանքը, կարծում է, որ նա չունի գովեստի խոսքերի կարիք:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Սանդերլեդի» հետ հանդիպումից հետո Մոուրինյոն հայտարարել էր, որ մրցավեճի ելքը վճռել էր Իբրահիմովիչը, ով դարձել էր առաջին գոլի հեղինակը: Թեև այս մրցավեճում Մխիթարյանը ևս դարձել էր գոլի հեղինակ և աչքի ընկել տպավորիչ խաղով, պորտուգալացի մասնագետը կրկին չէր անդրադարձել նրա գործողություններին:

Գրավելով «Անդերլեխտի» դարպասը՝ Հենրիխ Մխիթարյանը կրկնեց «Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն հարձակվողների շարքում դասվող հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյի ցուցանիշը: Այս ֆուտբոլիստը Եվրոպայի լիգայի խաղարկությունում չորս արտագնա խաղերում անընդմեջ նույնքան գոլի հեղինակ է դարձել: Տևական դադարից հետո միայն Մխիթարյանին է հաջողվել նման արդյունք ցույց տալ: Մեր կիսապաշտպանն աչքի էր ընկել «Զարյայի», «Սենտ Էտյենի» և «Ռոստովի» հետ հանդիպումներում:

Ի դեպ, «Անդերլեխտի» դարպասը խփած գոլին անդրադարձել է անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Մայքլ Օուենը: Նա նկատել է, որ հայ կիսապաշտպանը աչքի է ընկել բավական բարդ դիրքից: «Տվյալ դրվագում բոլորը գոլի էին սպասում: Ուշադիր դիտելու դեպքում, սակայն, համոզվում ենք, որ դիրքից, որտեղից Մխիթարյանը հարվածեց, այդքան էլ հեշտ չէր արդյունքի հասնելը: Շատերը կմտածեն, որ դարպասը դատարկ էր, հեշտությամբ կարելի էր գնդակը ցանցն ուղարկել: Բայց երբ գնդակը շարժվում է, և ձախ ոտքով պետք է հարվածես… Հաշվի առնենք նաև չափազանց սուր անկյունը: Շատ կարևոր էր ճիշտ տեխնիկայի օգտագործումը»,- նշել է Օուենը:

Ինչևէ, վերլուծելով «Յունայթեդի» խաղը՝ կարող ենք ասել, որ ոչ այնքան ուժեղ մրցակցի դեմ անգլիական թիմը ցուցադրեց ակտիվ, բայց ոչ սուր խաղ: Լինգարդը և Ռեշֆորդը կրկին անգամ արգելակում էին խաղի ռիթմը: Խաղի տոնուսի վրա էապես ազդում էր նաև Պոգբան: Եթե ուշադրություն դարձնենք՝ երբ ֆրանսիացի կիսապաշտպանի նկատմամբ խախտում են կանոնները, նա մոտ 20 վայրկյան նստած մնալով՝ դժգոհում է, այսպես ասած՝ «մունաթ գալիս» չգիտես ում վրա: Այդ ընթացքում խաղը շարունակվում է առանց կենտրոնական կիսապաշտպանի, որը առանցքային դերակատարում պետք է ունենա գրոհների կազմակերպման գործում:

Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի ապրիլի 16-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում մրցելով Լոնդոնի «Չելսիի» հետ:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular