ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում բնակվող 181 ընտանիքի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքաշինության կոմիտեի՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի նպատակն է հստակեցնել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի շրջանակներում 2024 թ.-ին կատարվելիք աշխատանքները:

Մասնավորաբար, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի բնակավայրերի 181 ընտանիքի (ք.Գյումրի՝ 150, Սպիտակ՝ 30, Ստեփանավան՝ 1), որոնցից 69 ընտանիքի՝ (ք.Գյումրի՝ 49, Սպիտակ՝ 19, Ստեփանավան՝ 1)՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման, իսկ 112 ընտանիքի (ք.Գյումրի՝ 101, Սպիտակ՝ 11)՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրման համար:

2024-2027 թվականներին նախատեսվում է տնակների ազատում և ապամոնտաժում, բնակության նպատակով օգտագործվող տնակներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների մասով պետական աջակցության տարբերակված մոտեցում, կախված տվյալ ընտանիքի՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից: Համայնքների կողմից 2023 թ.-ի փետրվարին հաստատված ցուցակների համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա է տեղադրված փաստագրված տնակներից 4068-ը, որոնցից՝ 2964-ը՝ Շիրակի (2648-ը՝ Գյումրի), 1104ը՝ Լոռու մարզերում:

Որոշման համաձայն ֆինանսական աջակցության տրամադրման համար կպահանջվի մոտ 6.0 մլրդ դրամ (1089 ընտանիք), 1843 ընտանիքի բնակարանային խնդիրը նախատեսվում է դիտարկել սոցիալական բնակֆոնդի տարբերակով, իսկ մնացած 1136 ընտանիքի մասով աջակցության տրամադրում չի նախատեսվում: Միևնույն ժամանակ առաջնահերթ կարգով դիտարկման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային հողամասերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունները: Արդյունքում նախագծով տարբեր համայնքներում դիտարկվել են 181 ընտանիքի բնակարանային խնդիրները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular