ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի համար ընբռնելի է սահմանազատման ընթացքում էքսկլավ/անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը». Վարչապետի աշխատակազմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության համար ընբռնելի է սահմանազատման ընթացքում էքսկլավ/անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը՝ որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու մոտեցումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, դեռեւս Նիկոլ Փաշինյանի ասուլիսից առաջ, ուղարկված հարցմամբ լրատվամիջոցը խնդրել է ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի մամուլի ծառայության մարտի 9-ի հայտարարության վերաբերյալ, որով պահանջ էր դրվել անհապաղ Ադրբեջանին հանձնել 4 գյուղեր։ Հատկապես ո՞ր թվականի քարտեզներով կամ ի՞նչ փաստաթղթերով է առաջնորդվում ադրբեջանական կողմը նման պահանջ ներկայացնելիս։ Արդյոք կողմերի միջև ձեռք բերվե՞լ է համաձայնություն, թե որ թվականի քարտեզների հիման վրա է կատարվելու սահմանազատումը։

Միաժամանակ, հարցման մեջ լրատվամիջոցը հիշեցրել է  ադրբեջանական կողմի հայտարարությունն առ այն, որ չեն պատրաստվում դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից քանի դեռ չի կատարվել, սահմանազատումը, ուստի հետաքրքիր էր, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է հանձնել որևէ բնակավայր կամ տարածք՝ նախքան սահմանազատում իրականացնելը։

Պատասխանն ստացվել է վարչապետի գրասենյակից, որտեղ հղում է արվել Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի ասուլիսին՝ նշելով, որ Հայաստանը հավակնություն չունի իր միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։

Անդրադառնալով Տավուշի բնակավայրերին՝ աշխատակազմից հայտնել են, որ խնդրո առարկա հատվածում անհրաժեշտ է տեղորոշվել, թե որտեղ է սկսվում ՀՀ տարածքը։ «Այդ տեղորոշումը պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա և ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է լինի ՀՀ տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանական Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ սահմանի ողջ երկայնքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գնալ լուծումների։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նույն բանաձևով գնալ լուծումների նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular